Մեկ ամիս առաջ Վիվա Սելլ ընկերությունը պատահականության սկզբունքով Վանաձորի տնակային ավանի անապահով 20 ընտանիքների հարևանությամբ Նալբանդյան 5 հասցեում կառուցված Էլիտար շենքի բնակարանները գնեց և նվիրեց տարիներով բնակարանի մասին երազած մարդկանց: 6 ընտանիքների 10 երեխաները Օրրան հասարակական կազմակերպության շահառուներն են: Նրանց բնակարանամուտը շնորհավորեցին և խորհրդանշական նվերներ հանձնեցին օրրանցիները:
«Շատ կարևոր է, որ եվրոպական առաջատար երկրների փորձը միայն ՀՀ-ի մայրաքաղաքում չէ կիրառվում և կորպորատիվ կազմակերպությունները բարեգործական ծրագրեր են իրականացնում»,-ասում է Օրրան հ/կ-ի Վանաձորի մասմնաճյուղի ղեկավար Մարիամ Մանուչարյանը :
Օրրանի շահառու բոլոր երեխաները ծնվել ու մեծացել է տնակում: Նրանցից շատերի համար բնակարան չունենալը ընկերներից խուսափելու ու մեկուսանալու առիթ էր դարձել` ամաչում էին ընկերներին տուն հրավիրել:
Տանտիկինների համար նոր բնակարան ունենալը նոր հոգսեր է բերել. տարիներով տնակում ապրելով, նրանք կոմունալ վարձեր չեն մուծել, ձմռանը վառել են ինչ պատահի, այժմ նախատեսում են լույսով տաքանալ` շենքը թեպետ գազաֆիկացված է, սակայն նորաբնակները, որ նախկին տնակային ավանի բնակաիչներ են, և անապահով չեն կարողանում իրենց միջոցներով բնակարանները գազաֆիկացնել, բարձր հարկերի բնակիչները բողոքում են նաև ջրից, իսկ բոլորի համար, մեծ խնդիր է վերելակի անսարքությունն ու լվացք փռելու տեղ չունենալը: Լվացքի թոկեր կախելու համար դիմել է վանաձորի քաղաքապետարան, բայց պատասխանել են, որ չորոնոցներ ու չորացնող մեքենաներ պետք է գնեք: Լվացք փռելու համար էլիտար շենքի բնակիչները հերթ են կանգնում: Շենքում նորածին երեխաներ կան, առաջնահերթությունը նրանցն է: Բաց պատշգամբ ունեցողները չորանոց դնելու հնարավորություն ունեն, բայց գնելու հանարավորություն չունեն, նրանք էլ դժգոհում են անձրևաջրերից. շենքի թեքության, պատճառով անձրևը բաց պատշգամբից դեպի ներս է հոսում:
Դեռ չեն հասցրել կարգին ուրախանան, ամեն կողմից մի խնդիր է առաւջանում, շենքում պատերից արդեն ծեփեր են թափվում, լոգարանի ու սանհանգույցի դռների շրջանակներն են պոկվում, այնպիսի տպավորություն է, թե շենքի միայն անունն է էլիտար:
Լիլիթ Յոլչյան
Վանաձոր
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.