Friday, August 12, 2011

ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄԷ ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ

Սկսած 2006 թվականից՝ ՀՀ պետբյուջեի հատկացումների հաշվին եւ Գեղարքունիքի մարզպետարանի պատվերով վերանորոգվում է Գավառի թիվ 3 հիմնական դպրոցը:
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանի` դպրոցի հիմնանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 340 միլիոն դրամ: Այս տարի հատկացվել է 35 միլիոն դրամ: Գումարի շրջանակներում փոխվել են շենքի պատուհանները, դռները, հատակը: Կատարվել են շենքի ներքին հարդարման աշխատանքներ:
Դպրոցի տնօրեն Մելանյա Հովակիմյանը տեղեկացրեց, որ այս տարի պետական միջոցներով վերանորոգվել է դպրոցի ճաշարանը, այդ թվում` կառույցին կից բուֆետը: Կառուցվել է նոր ջրահամակարգ` ապահովելով մշտական ջրամատակարարում: Տեղադրվել են նոր ջրախողովակներ եւ լվացարաններ: Սենյակն ապահովվել է եռաֆազ հոսանքով, մոնտաժվել են նաեւ հին հոսանքալարերը:
Տրամադրված գումարի սահմաններում շարունակվում է նաեւ դպրոցի նիստերի դահլիճի վերանորոգումը: Նիստերի դահլիճի հին մանրահատակը փոխարինվել է կերամիկական սալիկներով: Նախորդ տարում փոխվել են դպրոցի շենքի պատուհանների մեծ մասը:
Ինչպես հավաստում է տնօրենը` եթե գումարը բավականացնի, նախատեսվում է փոխել մարզադահլիճի դռները: Իսկ հաջորդ տարում վերանորոգման աշխատանքներ կսկսվեն դպրոցի մյուս մասնաշենքի առաջին հարկում: Այս տարում ծրչագրված աշխատանքները կավարտվեն մինչեւ դեկտեմբերի առաջին տասնօրյակը:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.