
Արդեն 12 տարի է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններից առաջին դասարան գնացող տղաներն ու աղջիկները իրենց դպրոցական առաջին պայուսակն ստանում են քաղաքապետարանից: Սա քաղաքապետ Սամվել Դարբինյանի նախաձեռնությաւնն է:
Այս տարի էլ քաղաքի թվով 20 մանկապարտեզի 650 աշակերտ նվեր ստացավ պայուսակներ` անհրաժեշտ գրեկանակ պարագաներով: Սա քայլ է, որ թեկուզ մի փոքր մեղմում է հոգսաշատ մայրերի ֆինանսական դժվարությունները, թեթևացնում նախադպրոցական գնումները
Սեպտեմբերի մեկից այս փոքրիկներն դպրոց են մտնելու, ստանձնելու են սովորողի դժվար պարտականությունները: Առայժմ միայն ուրախանում են նախատոնական գնումներով, ու այն նվերներով, որ ստանում են աշակերտ կոչումին արժանանալու առթիվ:
Լիլիթ Յոլչյան
Լուսանկարը հեղինակի
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.