Գեղարքունիքի մարզի քառասուն ներկայացուցիչները 5-րդ Համահայկական խաղերին մասնակցել են մեծ ակտիվությամբ, սակայն ոչ մի մրցանակային տեղ չեն գրավել:
5-րդ Համահայկական խաղերում Գավառի ներկայացուցիչը շախմատ մարզաձեւում գրավել է 10-րդ տեղը: Մարտունու շախտմատիստները գրավել են 29-րդ, 31-րդ տեղեր, Մարտունու թեթեւ ատլետները վազք մարզաձեւերում արձանագրել են հաջողություններ՝ գրավելով 4-րդ, 5-րդ եւ 6-րդ տեղեր: Սեւանի վոլեյբոլի թիմը միավորային հաշվարկով 10-րտ տեղում է, իսկ թենիս մարզաձեւում թիմային կարգով գրավել են 4-րդ տեղը, շախմատիստները՝ 49-րդ տեղը: Վարդենիսի շախմատիստը միավորներով գրավել է 24-րդ տեղը: Ճամբարակի տարածաշրջանի շախմատիստները գրավել են 13-րդ եւ 22-րդ տեղերը, իսկ վազք մարզաձեւում՝ 22-րդ տեղը:
Վարդենիսի տարածաշրջանի գյուղական համայնքը ներկայացնող ատլետների թիմը դիմել է Վարդենիսի քաղաքապետին` Վարդենիսի մարզախմբում ընդգրկվելու համար, սակայն մերժվել քաղաքապետի կողմից: Թիմը Համահայկական 5-րդ խաղերին մասնակցել է Կենտրոն համայնքի կազմով եւ գրավել մրցանակային տեղ:
Անի Պողոսյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.