Friday, August 12, 2011

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ 40 ՄԱՐԶԻԿՈՎ

Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջաններում նախապատրաստվում են օգոստոսի 13-ին կայանալիք Համահայկական խաղերին: Ինչպես հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, սպորտի եւ մշակույթի վարչությունից` Համահայկական խաղերին Գավառի տարածաշրջանը կներկայանա երկու շախմատիստով, Մարտունին` 10 ատլետով եւ 2 շախմատիստով, Սեւանը` վոլեյբոլի 12 հոգանոց թիմով, 2 շախմատիստով եւ սեղանի թենիսի 3 մարզիկով, Վարդենիսը` 1 շախմատիստով եւ 1 թենիսիստով, Ճամբարակը` 2 շախմատիստով եւ 6 ատլետով:
Խաղերի բացմանը Գավառ, Մարտունի, Սեւան, Վարդենիս քաղաքները կներկայանան 30 հոգանց պատվիրակություններով, իսկ Ճամբարակը` 20 հոգանոց թիմով: Մարզիկները ներկայացնում են մարզադպրոցներ, ինչպես նաեւ հանդես են գալիս թիմերով եւ անհատական կարգով: Մոտ մեկ ամիս է, ինչ մարզիկները նախապատրաստվում են մրցումներին: Ինչպես հավաստում են համայնքապետարանների սպորտի եւ մշակույթի գծով մասնագետները` պատվիրակության կազմում մարզիկներից բացի ընդգրկվել են ներկայացուցչներ քաղաքների մարզադպրոցների ներկայացուցիչներ եւ ակտիվիստներ:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.