This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Monday, October 31, 2011

Նախնական նիստի ժամանակ Լեռնապատցին ինքնաբացարկ հայտնեց դատարանին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, այսօր ժ.14-00-ին սկսվեց Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ նույն գյուղի բնակիչներ Գեւորգ Մելքոնյանի եւ Բորիս Աշրաֆյանի: Պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ է ճանաչվել նաեւ «Առավոտ» օրաթերթը:«Առավոտի» շահերը դատարանում պաշտպանում է թերթի լրագրող, իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը:Լեռնապատի համայնքապետը գյուղացիներին մեղադրում...

Մեկ օր անվճար իրավաբանական խորհրդատվություն. քաղաքացիական արդարադատության եվրոպական օրը Լոռիում

ՀՀ փաստաբանների պալատի և հանրային պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին Երևանի և Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի  քաղաքների 20  փաստաբաններ առաջին անգամ նշեցին  քաղաքացիական արդարադատության եվրոպական օրը' քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելով:«Զարգացած երկրներում ոչ թե փաստաբանները, այլ դատարանները, պետական իշխանության մարմինները, իրավապահ մարմիններն են բաց դռների օր կազմակերպում' ավելի հասանելի, թափանցիկ դարձնելու համար...

Thursday, October 27, 2011

Փոխանակ բուժեն՝ վարակել են

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցված քրեական գործով վանաձորցի Արման Անտոնյանի նկատմամբ բժշկական օգնություն իրականացրած անձանց կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքը պարզելու նպատակով կատարվում է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրօրի 130 Հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները...

Wednesday, October 26, 2011

Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությունը ավարտվում է

  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի գլխավորությամբ, շարունակվում է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Սերոբ Տեր-Պողոսյանը մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, դատաքննությունն էլ արդեն ավարտման փուլում է: «Սերոբ Տեր-Պողոսյանի հարցաքննությունը մեկ անգամ եւս հիմնավորեց առաջադրված մեղադրանքը: Թեեւ նա իրեն մեղավոր չի ճանաչում, այնուամենայնիվ, նրա տված ցուցմունքը բովանդակային իմաստով բարենպատ...

«Գլխին կրակելը վնասազերծել չէ». իրավապաշտպաններն ասում են, որ ամռանը մահացած Արման Ենգիբարյանի հանդեպ ոստիկանների գործողությունները իրավաչափ չեն եղել

Այս տարի ամռանը հետապնդման ժամանակ ոստիկանների կողմից վնասազերծման արդյունքում մահացած Արման Ենգիբարյանի հայրը դիմել է դատարան` պահանջելով, որ վերսկսվի ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության քննությունը:2011-ի հունիսի 14-ին Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանները սպանել էին Արման Ենգիբարյանին` ըստ պաշտոնական վարկածի` «նախազգուշացնող կրակոցից հետո վնասազերծելով» նրան` որովայնին ու գլխին կրակելով:Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տվյալներով` Ենգիբարյանը...

Tuesday, October 25, 2011

Friday, October 21, 2011

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ` ԳԱՎԱՌՈՒՄ

Այսօր Գեղարքունիքի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակության հետ:Պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը: Պատվիրակության կազմում էին նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի տեղակալ Արգամ Ստեփանյանը, նախարարության օրինականության վերահսկողության տեսչության բաժնի պետ Դանիել Մխեյանը, ԴԱՀԿ իրավաբանական վարչության պետ Գագիկ Միրիջանյանը եւ նախարարության մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը:Հանդիպմանը...

ԱԿՈՒՆՔՈՒՄ ՍՈՒԳ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում այսօր հուղարկավորեցին հոկտեմբերի 19-ին ավտովթարի զոհեր դարձած Մհեր Օհանյանին, Կարեն Բադալյանին, Արկադի եւ Արա Թադեւոսյան եղբայրներին: Ինչպես տեղեկացրեց Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը, գյուղապետարանի եւ համայնքի ավագանու որոշմամբ' Ակունքում այսօրվանից հայտարարված է մեկշաբաթյա սուգ: Նույն որոշման մեկ այլ կետով գյուղապետարանի բյուջեից 200 հազարական դրամ հատկացվել է Մհեր Օհանյանի եւ Կարեն Բադալյանի, 300 հազար դրամ' Արկադի եւ Արա Թադեւոսյանների ընտանիքին: Դժբախտաբար, Արան ու Արկադին իրենց ծնողների ընդամենը երկու...

Thursday, October 20, 2011

2012 Թ. ԿՈՒՆԵՆԱՔ ՆՈՐ ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ`ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐՈՎ

Անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացվում են համալիր բարեփոխումներ, որոնք միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման անհրաժեշտության բացառմանը, հետևաբար և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Բարեփոխումների փաթեթի կիրառման պիլոտային ծրագիր է իրականացվում Կոտայքի մարզում, իսկ ամբողջ համակարգում նորույթները կկիրառվեն 2012 թվականի հունվարի 1-ից: Կադաստրի համակարգում կգործեն...

Tuesday, October 18, 2011

Առանց մեղուների մարդկությունն էլ կվերանա. վանաձորցի մեղվաբույծը ամեն օր հարյուր հազարավոր մեղուներ է խնամում

Ցանցապատ գլխարկով մեղվաբույծը մոտենում է փեթակներին, նիհար ձեռքերով բացում դռները` մեծացնելով փեթակ մտնող օդի հոսքը: Ժրաջան մեղուները ընդունում են ազդանշանն ու դուրս գալիս` նեկտար բերելու: Մեղուների հանդեպ սերը վանաձորցի Ռաֆայել Վեզիրյանը ժառանգել է հորից: 78-ամյա մեղվաբույծը մանուկ հասակից բազմահազար մեղուներ է տեսել, նրան միշտ գրավել է փեթակների շուրջը վխտացող մեղուների միալար երաժշտությունը սակայն, երբ 18 տարի առաջ սկսեց զբաղվել մեղվաբուծությամբ, քիչ բան գիտեր մեղուների մասին: Այժմ, սակայն,...

Monday, October 17, 2011

Դանիելյանների ընտանիքին Ասպետը տուն նվիրեց

Լոռու մարզի Հագվի գյուղում բնակվող Դանիելյանների 10 հոգանոց ընտանիքի խնդիրներին անդրադարձա մեկ ու կես տարի առաջ,որոնցից ամենակարեւորը սեփական ծածկ չունենալն էր :Օգնելու ցանկություն հայտնողներ շատ եղան,կարեկցողներ`ավելի շատ,սակայն նրանցից մեկը` լիբանանահայ 20-ամյա երիտասարդ` Ասպետ Հարմանդայան անունով,իր բարեգթությամբ գերազանցեց բոլորին:Նրա նախաձեռնությամբ հաշվեհամար բացվեց,որտեղ սկսեցին Դանիելյանների համար տուն գնելու նպատակով գումար հավաքել:Անհրաժեշտ գումարը հավաքվելուց հետո բարեգործ երիտասարդը մոտ մեկ շաբաթ առաջ եկավ Հայաստան:Արդյունքը եղավ այն,որ...

Saturday, October 15, 2011

«Եթե գոնե 5-10 տոկոս արդարություն ու օբյեկտիվություն կա մեր դատարաններում, ապա ես միայն արդարացում եմ ակնկալում»

35-ամյա վանաձորցին ու նրա փաստաբանը պնդում են, որ դատավոր Թովմասյանը նախօրոք կազմակերպել է ծեծկռտուքը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է վանաձորցի Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Աշոտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է` խուլիգանությունը, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն...