Friday, October 14, 2011
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՄԵԿ ՄԻՋԱԴԵՊՈՎ
Հոկտեմբերի 12-ի առավոտյան 2011 թ. մարդահամարը Գեղարքունիքի մարզում մեկնարկեց մարդահամարային 930 տեղամասերում: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզի գործակալության պետ Հակոբ Բադալյանը, մարդահամարի առաջին օրը 930 հաշվարարների կողմից հաշվառվել է 17000 հոգի:
Լուրջ միջադեպեր չեն գրանցվել, բացառությամբ Գավառ քաղաքում տեղի ունեցած մի դեպքի, երբ միայնակ տարեցը հրաժարվել է դուռը բացել հաշվարարների առջեւ: Մնացած դեպքերում մարդահամարն ընթացել է բնականոն հունով: Գեղարքունիքի մարզում ձեւավորված է 173 հրահանգչական եւ 15 մարդահամարային տեղամաս: 173 հրահանգիչները հսկում են 930 հաշվարարների գործողությունները: Բացի այդ, տեղերում գործուղվել եւ մեթոդական խորհուրդներ են իրականացնում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզի գործակալության աշխատակիցները:
Անի Պողոսյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.