Friday, October 14, 2011
8 ԱՄՅԱ ԵՐԵԽԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԿՈՄԱՏՈԶ ՎԻՃԱԿՈՎ
Հոկտեմբերի 13-ին, ժամը 13:30-ի սահմաններում Գավառ քաղաքում տաքսու վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել Գավառ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Կամոյի Շահինյանը: Ինչպես տեղեկացրեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանը՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային բաց տրավմա և գանգոսկրի բաց կոտրվածք, կոմատոզ վիճակ ախտորոշմամբ: Տեղում կազմակերպվել է երեխայի առաջին բժշկականօգնությունը, այնուհետև մայրաքաղաքից հրավիրվել է մանկական ռեանիմացիոն խումբ, որի միջոցով էլ Հովհաննես Շահինյանը տեղափոխվել է Երևանի Սուրբ Մարիամ Աստվածածին բժշկական կենտրոն: Բժիշկների տեղեկացմամբ երեխայի վիճակը կայունէ: Դեպքի մասին տեղեկացած է Գավառի ոստիկանության բաժանմունքը:
Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ Հովհաննես Շահինյանի ընտանիքին հատկացվել է դրամական օգնություն՝ 100 հազար դրամի չափով:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.