Sunday, October 9, 2011

ԾՆՈՒՆԴԵՐԻ ԹՎՈՎ ՄԱՐՏՈՒՆԻՆ ԴԱՐՁՅԱԼ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է


Գեղարքունիքի մարզում սեպտեմբեր ամսին ծնվել է 304 երեխա: Գավառի տարածաշրջանում ծնվել է 53, Սեւանի տարածաշրջանում՝ 39, Մարտունու տարածաշրջանում՝ 170, Վարդենիսի տարածաշրջանում՝ 38 եւ Ճամբարակի տարածաշրջանում՝ 4 երեխա: Օգոստոսին Գավառի տարածաշրջանում ծնվել էր 50, Սեւանի տարածաշրջանում' 30, Մարտունու տարածաշրջանում' 122, Վարդենիսի տարածաշրջանում' 28 եւ Ճամբարակի տարածաշրջանում' 4 երեխա:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի վարիչ Գուրգեն Դավթյանն տեղեկացրեց, որ սեպտեմբերին Գեղարքունիքի մարզում ծնված 304 երեխաներից 35-ը լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ: Գավառում կեսարյան միջամտությամբ լույս աշխարհ է եկել 11, Սեւանի տարածաշրջանում' 5, Մարտունու տարածաշրջանում' 18 եւ Վարդենիսի տարածաշրջանում' 1 երեխա: Ինչպես մանրամասնեց բաժնի վարիչը, մարզում բոլոր կեսարյան հատմամբ ծննդաբերությունները կատարվում են միայն բժշկական ցուցումներով: Այս ցուցանիշը նորմայի նիշից ցածր է:

Նախորդ ամիսների պես, Մարտունու տարածաշրջանը ծնունդների թվի բարձր ցուցանիշով պահում է առաջատարի դիրքը. այս անգամ այն ծնունդների թվով եռակի գերազանցում է Գավառի տարածաշրջանին, քառակի' Վարդենիսի եւ Սեւանի, 42 անգամ' Ճամբարակի տարածաշրջանի ծնունդներին: Իսկ նախորդ ամսվա համեմատ, Մարտունու տարածաշրջանում ավել է ծնվել 48 երեխա:

Գեղարքունիքի մարզում 2011 թվականի ինն ամիսների ընթացքում ծնվել է 1 869 երեխա, նախորդ տարվա ինն ամիսների 2 101 ծնունդների դիմաց: Նախորդ տարվա համեմատ, այս տարվա ծնունդների թիվը նվազել է 232-ով:
Անի Պողոսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.