Լոռու մարզի Հագվի գյուղում բնակվող Դանիելյանների 10 հոգանոց ընտանիքի խնդիրներին անդրադարձա մեկ ու կես տարի առաջ,որոնցից ամենակարեւորը սեփական ծածկ չունենալն էր :Օգնելու ցանկություն հայտնողներ շատ եղան,կարեկցողներ`ավելի շատ,սակայն նրանցից մեկը` լիբանանահայ 20-ամյա երիտասարդ` Ասպետ Հարմանդայան անունով,իր բարեգթությամբ գերազանցեց բոլորին:Նրա նախաձեռնությամբ հաշվեհամար բացվեց,որտեղ սկսեցին Դանիելյանների համար տուն գնելու նպատակով գումար հավաքել:Անհրաժեշտ գումարը հավաքվելուց հետո բարեգործ երիտասարդը մոտ մեկ շաբաթ առաջ եկավ Հայաստան:Արդյունքը եղավ այն,որ Դանիելյաններն արդեն տուն ունեն:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.