Ավանդական "Բերքի տոնը" Ստեփանավանի "Հեքիաթ" հանգստյան գոտում այս տարի էլ հետարքրել էր բազմաթիվ մարդկանց մարզից ու մայրաքաղաքից: Մասնակից 50 համայնքներից յուրաքանչյուրը ջանք ու եռանդ չէր խնայել ներկայացնելու սեփական հողի բարիքը: Գյուղատնտեսական տարուց գյուղացին չի բողոքում: Թե միրգը, թե բանջարեղենի ու կարտոֆիլի բերքը գոհացրել է հողի մշակին: Բերք ու բարիքն օրհնեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ շրջեց տաղավարներում, գոհ մնաց լոռեցուն հատուկ հյուրասիրությունից, հավանեց հատկապես այցի պանիրը: Այս տարի էլ տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայքներն ու անհատ մշակները արժանաան մարզպետի շնորհակալագերին ու նվերներին:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.