Վանաձորցի Լուսինե Աշուղյանը դատական հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` պահանջելով «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ չաշխատած ամբողջ ժամանակահատվածի համար էլ վճարել հարկադիր պարապուրդի դիմաց:
40-ամյա կինն ասում է, որ աշխատանքից զրկվելուց հետո ընտանիքի սոցիալական վիճակը վատացել է, ավելին, միայնակ մայր է, խնամքին են առաջին կարգի հաշմանդամ քույրն ու մանկուց հաշմանդամ որդին:
«Ստացված հաշմանդամության թոշակն ու անապահովության նպաստը չեն բավարարում անգամ մինիմալ կենցաղային պահանջմունքների համար: Այսօրվա դրությամբ դեղերը, սննդամթերքն այնքան թանկ են, որ այդ գումարով չեմ կարողանում ծայրը ծայրին հասցնել: Ես իրավունք չունեմ չաշխատելու, որովհետեւ միայնակ եմ պատասխանատու ընտանիքիս անդամների համար»,-ասում Լուսինեն:
Նա պնդում է, որ իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին այս տարվա հուլիսի 8-ի 297 Ա/Կ հրամանը տրվել է Աշխատանքային օրենսգրքի պահանջների խախտումով, անօրինական է, եւ ենթակա է անվավեր ճանաչման:
«Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գործատուն պարտավոր էր ինձ հետ լուծել պայմանագիրը, ինչը չի արել, իսկ այդ դեպքում, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111 հոդվածի 5-րդ կետի` ես դարձել եմ հիմնական աշխատող»,-բացատրում է նախկին դասախոսը:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ, Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանը համաձայն չէ հայցապահանջի հետ` դատարանում նշելով, որ հայցվորի բերած այն փաստարկը, որի համաձայն խախտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111 հոդվածի 5րդ կետը, անհիմն է:
«Պայմանագիրը կհամարվեր անորոշ ժամկետով, եթե նոր համաձայնագրեր չկնքվեին: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո երեք անգամ երկարաձգվել է համաձայնագրերով, այս դեպքում համաձայնագրերը համարվում են որոշակի ժամկետով կնքված պայմանգրեր»,-բացատրում է Վանո Եղիազարյանը:
Լուսինե Աշուղյանը, սակայն, պնդում է, որ իր հետ կնքված պայմանագիրը վերոնշյալ հոդվածով դարձել է անորոշ ժամկետով կնքված, ուստի, ըստ նրա` որեւէ իրավական հիմք չկար` իրեն աշխատանքից ազատելու համար:
«Այն, որ երեք անգամ պայմանագրի ժամկետը երկարացվել է ` առանց լուծվելու, եւս ՀՀ աշխատանքային օրենսգրքի խախտում է, մասնավորապես` 31-րդ հոդվածը»,-նշում է Լուսինեն` կասկած հայտնելով, որ հավանաբար դրանով նպատակ են հետապնդել հետագայում իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու:

«Ըստ նրանց` համաձայն ինձ հետ կնքած համաձայնագրերի` ես դարձել եմ ժամանակավոր աշխատող»,-ասում է նա:
Վճիռը կհրապարակվի հաջորդ դատական նիստի ժամանակ:

Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը` www.aravot.am
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.