Tuesday, October 4, 2011

ՔՅԱԲԱԲԻ ՄԵՋ՝ ԱՓԻՈՆ. Պաշտպան Գուրգեն Հարությունյանը պնդում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորը խախտել է անմեղության կանխավարկածը



ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը`դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժել է պաշտպան Գուրգեն Հարությունյանի միջնորդությունը` անփոփոխ թողնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը:
Շուրջ 4 ամիս կալանավորման մեջ գտնվող վանաձորցի Աշոտ Էվոյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրօր.-ի  266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ թմրամիջոցներիհոգեմետ նյութերի եւ դրանց  պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու  նպատակով  կամ դրանց ապօրինի  իրացնելը ազատազրկման կամ կալանքի ձեւով պատիժը կրելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում, առանձնապես խոշոր չափերով: Պաշտպանը պնդում էոր Աշոտ Էվոյանը որեւէ  առնչություն չունի կատարված  հանցագործության հետ: Աշոտը ցուցմունք է տվել այն մասին, որ ՔԿՀ ուղարկվող սննդամթերքի մի մասն իրեն է տվել ոմն անծանոթ եւ խնդրել իր հանձնուքի հետ ուղարկել Վիգեն Բաղդասարյան անունով մեկին: 
«
ՔԿՀ-ի աշխատակիցներն իմ պաշտպանյալի ներկայությամբ զննել են հանձնուքը եւ այնտեղ կասկածելի իրեր չհայտնաբերելով՝վերադարձրել են անձնագիրը: Աշոտն առանց խոչընդոտի հեռացել է ՔԿՀ-ի տարածքից»,- տեղեկացնում է պաշտպան Գ.Հարությունյանը:
Որոշ ժամանակ անց, սակայն, ՔԿՀ-ի աշխատակիցները կրկին ստուգել են հանձնուքը եւ քյաբաբ սննդամթերքի մեջ հայտնաբերել առանձնապես խոշոր չափերով՝ 5,956 գրամ ացետիլացված ափիոն տեսակի տնայնագործական եղանակով պատրաստված թմրամիջոց: 
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը պաշտպան Գ. Հարությունյանն անհիմն է համարում` նշելով, որ դատավոր Եվա Դարբինյանը չի նշել որեւէ կոնկրետ փաստ` հիմնավորելու համար առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: 
«
Ավելին, դատավորը խախտել է անմեղության կանխավարկածը`որոշման մեջ նշելով, որ նյութերով հիմնավորվել է, որ Աշոտ Էվոյանն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել եւ պահել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, եւ այն թաքցնելով քյաբաբ տեսակի սննդամթերքի մեջ` ապօրինի փոխադրել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ:
Պաշտպանն ասում է, որ նման արտահայտություն անելով` դատավորն իր կայացրած որոշմամբ հիմնավորված է համարել Աշոտ Էվոյանին առաջադրված մեղադրանքը, այն դեպքում, երբ գործը դեռ նախաքննության փուլում է:
Նա հույս է հայտնում, որ Արդարադատության խորհուրդն այս հանգամանքը կդիտի որպես հաղորդում` կարգապահական վարույթ հարուցելով դատավոր Դարբինյանի նկատմամբ:
«
Դատավորը կարող էր նշել, որ առկա է հիմնավոր կասկած, եւ ոչ թե նշեր, թե հիմնավորվել է մեղքը` այդկերպ խախտելով անմեղության կանխավարկածը»,-բացատրում է պաշտպանը:
Վերաքննիչ դատարանի կայացրած որոշմանը հաջորդել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, որով արդեն երկրորդ անգամ բավարարվել է քննիչ Մհեր Հարությունյանի` կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը:
Պաշտպանի խոսքերով` այս փաստը դրդել է իր պաշտպանյալին հացադուլ հայտարարել: 
«
Խեղճուկրակ դատարաններ են: Դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելուց հետո էլ ավելի են վախեցել: Այդ դեպքը նախադեպ եղավ, որ  մյուսները զգույշ լինեն: Այսօրվա դատարաններն ընդամենը կնիք խփող են: Եթե դատախազն ուզեց  գործը կալանքի միջնորդությամբ մտցրեց դատարան, ուզեն-չուզեն բավարարում են այդ միջնորդությունները: Խայտառակ վիճակ է»,-տարակուսում է Գուրգեն Հարությունյանը:              


Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը` www.aravot.am

                                                              


0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.