Friday, October 21, 2011
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ` ԳԱՎԱՌՈՒՄ
Այսօր Գեղարքունիքի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակության հետ:
Պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը: Պատվիրակության կազմում էին նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի տեղակալ Արգամ Ստեփանյանը, նախարարության օրինականության վերահսկողության տեսչության բաժնի պետ Դանիել Մխեյանը, ԴԱՀԿ իրավաբանական վարչության պետ Գագիկ Միրիջանյանը եւ նախարարության մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը:
Հանդիպմանը մասնակցում էին Գավառի քաղաքացիներ, ՀԿ ներկայացուցիչներ եւ համայնքի առավել ակտիվ ակտիվ անդամներ:
«Մարզային հանդիպումներ» ծրագրի հերթական հանդիպում-քննարկմանը ներկայացվեցին նոտարական, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց' պետռեգիստրի գործակալություններից օգտվելու կարգը, դատական ակտերի հարկադիր կատարողների գործունեությունը: Խոսվեց նաեւ իրականացրած բարեփոխումների, ինչպես նաեւ ձեռնարկվելիք քայլերի մասին:
Հանդիպման երկրորդ մասում քննարկման մասնակիցները ներկայացուցիչներին տվեցին իրենց հուզող հարցերը'ստանալով սպառիչ պատասխաններ եւ պարզաբանումներ:
Ինչպես ներկայացրեց արդարադատության նախարարության մամլո ծառայության ղեկավարը, մարզային հանդիպումների շրջանակներում նախարարությունը նպատակ ունի հանրությանը իրազեկել արդարադատության եւ հանրային ծառայություններ իրականացնող համակարգերում տեղի ունեցած բարեփոխումների մասին , ինչպես նաեւ բնակչությանը սեփական իրավունքները պաշտպանելու մասին գիտելիքներ փոխանցել: Հանդիպման շրջանակներում քաղաքացու եւ արդարադատության նախարարության միջեւ անմիջական կապը հնարավորություն է տալիս վեր հանել նոր խնդիրներ, անդրադառնալ դրանց եւ մշակել համապատասխան բարեփոխումների նախագծեր:
Արդարադատության նախարարության «Մարզային հանդիպումներ» ծրագրին Գավառ քաղաքում իրենց աջակցությունն էին բերել ՇՊԱԿ-ը եւ Մարդու իրավունքների պաշտպանության Սախարովի անվան կենտրոնի Գավառի գրասենյակը:
Անի Պողոսյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.