Որոշումը կայացնող դատավորի նկատմամբ էլ կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմում-բողոք է ուղարկվել Արդարադատության խորհուրդ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, մերժել է ՀՔԱՎ-ի բողոքն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Վաղինակ Մարտիրոսյանի՝ 2011թ. մայիսի 3-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:
2011թ. փետրվարի 15-ին, ժ.17.00-ի սահմաններում, Վանաձոր-Երեւան ճանապարհի Վանաձորի մուտքի մոտ՝ մինչեւ Վանաձոր-Ստեփանավան խաչմերուկի մոտ 1 կմ հատվածում, ճանապարհը ոստիկանների կողմից փակվել էր, եւ մոտ 1 ժամ ամբողջ երթեւեկությունը դադարեցված է եղել:
Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցի պնդմամբ՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի նախկին հրամանատար Մերուժան Կարապետյանը եւ մի շարք ոստիկանության աշխատակիցներ խոչընդոտել են վրացական պետհամարանիշներով մեքենաների տերերի՝ գյումրեցի ու վանաձորցի վարորդների մուտքը քաղաք՝ նրանց զրկելով ազատ տեղաշարժի ու խաղաղ հավաքներին, ցույցերին, երթերին մասնակցելու սահմանադրական իրավունքից:
Իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը հավելում է, որ նախաքննության մարմինը նյութերի նախապատրաստման փուլում օբյեկտիվորեն չի գնահատել գործում առկա մի շարք ապացույցներ, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում դրել է միայն ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները:
«Քրեական գործ չհարուցելու որոշմամբ քննչական մարմինը ապօրինաբար թաքցնում կամ պաշտպանության տակ է վերցնում խախտում կատարողներին՝ ողջ խնդիրը տեղափոխելով ավտոգրեյդերի շարժիչի կցորդի անջատիչի եղանիկի մատիկի անսարքության վրա: Մինչդեռ ձայնագրություններ կան, որոնցում պարզ լսվում է շարժիչի աշխատանքի ձայնը»,- ասում է Սաքունցը:
Հակառակ սրան՝ դատարանը ոստիկանության աշխատակիցների գործողությունները իրավաչափ է որակել՝ նշելով, որ դրանք ուղղված են եղել քաղաքացիների անվտանգությունը եւ անխափան երթեւեկությունն ապահովելուն:
Կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանը դատարանի որոշումը աբսուրդային է համարում, ավելին՝ ասում է, որ կայացված որոշումը անհիմն է ու զուրկ որեւէ պատճառաբանությունից:
«Բավականին աբսուրդային որոշում է, չունի պատճառաբանական մաս եւ հետեւություններ: Որոշումը կայացնող դատավորի նկատմամբ էլ կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմում-բողոք ենք ուղարկել Արդարադատության խորհուրդ»,- եզրափակում է իրավաբանը:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
Աղբյուրը` www.aravot.am

0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.