Ապրիլի 26-ին Քաջարանում տեղի ունեցած դժբախտ պատահարի ժամանակ վիրավորված 61-ամյա Տիգրան Շահբազյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, պատահարի հետեւանքով մահացել է 1, տուժել 3 հոգի։
“Երեկ նրան հիվանդանոց ենք ընդունել շոկային վիճակում, զույգ սրունքների բաց բեկորային կոտրվածքների տեղաշարժով, ստորին եւ վերին վերջույթների, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի բազմաթիվ ծակած, պատառոտված վերքերով: Երեկվա համեմատ վատացում չի արձանագրվել եւ շատ մեծ է ապրելու հավանականությունը:Եթե հաջողվի 3-4 օր նույն վիճակում պահել, վատացում չլինի, ապա կկարողանանք վիրահատական միջամտություն անել ոտքերի վրա”, այսպես գնահատեց Տիգրան Շահբազյանի վիճակը Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը:
Մյուս տուժածների` Զորի Բաբայանի եւ Էրիկ Գասպարյանի վիճակը բավարար է գնահատվում։ Նրանք Քաջարանի հիվանդանոցում են։Հիշեցնենք, որ բոլոր տուժածները “Վահրամ եւ Նորայր” ՍՊԸ աշխատակիցներ են։ Ընկերության տնօրեն Վահե Հակոբյանը տեղեկացրեց, , որ պատահարի մանրամասները կպարզվեն հետաքննությունից հետո:
“Միայն գիտենք, որ թթվածնի բալոն է պայթել։ Նման դեպք` մահացու ելքով եւ վիրավորներով, մեր գործունեության ընթացքում առաջին անգամ է։ Մեր ընկերությունը բնականաբար աջակցություն կցուցաբերի տուժածների ընտանիքներին”,-ասաց Վ. Հակոբյանը։

0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.