Ապրիլի 20-ի վաղ առավոտից Արմավիր քաղաքի ազգաբնակչությունը խուճապի է մատնված, փողոց դուրս են գալիս դիմակներով, ահազանգում տարբեր կառույցներ ու իրենց անհանգստությունն արտահայտում օդի աղտոտվածության ու համատարած փոշու մասին: Քաղաքն ամբողջությամբ պատված է դեղին փոշով, նույնիսկ ավտոմեքենաների վրա նստաց փոշին բավականին մեծ վտանգ է ներշնչում քաղաքացիների մոտ: Փողոցներում գրեթե շարժ չի նկատվում: Փորձեցիք Արտակարգ իրավիճակների Արմավիրի վարչությունից ճշտել թե իրականում ինչ է կատարվում և որքան վտանգավոր կարող է լինել երևույթը: Այստեղ խորհուրդ տվեցին տեղեկատվություն ստանալ Հայէկոմոնիտորինգից: Հայէկոմինիտորինգի տնօրենի տեղակալ Սեյրան Մինասյանից էլ տեղեկացանք, որ փոշին բերել է Հարավ-արևմտյան քամին, արաբական աշխարհից:
Սա ընդամենը անապատներից եկող փոշին է, որը առողջության համար վտանգավոր չէ: Կամ նույնքան վտանգավոր է, որքան սովորական քամու բարձրացրած փոշին: Ըստ Մինասյանի օդի բաղադրությունը ենթարկվել է համապատասխան ստուգման և համապատասխանում է սահմանված նորմերին: Նշենք, որ փոշու առկայությունը դարձավ տարատեսակ քննարկումների առարկա, ենթադրություններ եղան, որ այն կապ ունի ատոմակայանի հետ, ապա, ավելի ուշ նույնիսկ Արմավիրի մարզի Նորապատ և Նորավան համայնքների միջնակարգ դպրոցներում տագնապ եղավ և հայտարարվեց, որ պայթել է Արմավիրի պղնձամոլիբդենի գործարանը, (որն, ի դեպ արդեն մեկ տարի է չի աշխատում) և անհրաժեշտ է արագ տուն գնալ ու պաշտպանիչ միջոցներ ձեռք առնել:

0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.