Tuesday, June 14, 2011

Մորը դանակահարած 22-ամյա երիտասարդին տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց


Նոր մանրամասներ են ի հայտ եկել մորը դանակահարած երիտասարդի գործով: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային ոստիկանապետը հայտնեց, որ  գործ է հարուցվել, նախաքննություն է  ընթանում, բայց երիտասարդը ձերբակալված չէ, սակայն ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ 22-ամյա Սարո Խաչատրյանին տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց` դատահոգեբուժական քննության ենթարկելու համար:

Ի դեպ, նրանց հարևանները պատմում են, որ Սարոն հավասարակշռված երիտասարդ էր, բարձր առաջադիմությամբ էր սովորում ԲՈՒՀ-ում, և վերջինիս արարքն իրենց համար անհասկանալի և տարօրինակ էր, իսկ ընտանիքը օրինակելի էր շրջապատի համար:

Հիշեցնեմ, որ հունիսի 9-ին, ժամը 21:15-ի սահմաններում Հրազդանի միկրոշրջան թաղամասի 302 շենքի 22-ամյա բնակիչ Սարո Խաչատրյանը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել մորը` 49-ամյա Կարինե Կոստանդյանին: Վերջինիս տեղափոխել էին Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել: Նա ստացել էր վնասվածքներ հիմնականում ձեռքի և կրծքավանդակի շրջանում: 

Ինգա Հայրիյան
Հրազդան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.