Սյունիքի մարզկենտրոնում վերջին օրերին արտակարգ պատահարներ են գրանցվում մեկը մյուիս հետևից: Թթվածնային բալոնների պայթյունի պատճաոռվ մեկ հոգի մահացել է Քաջարանում, մեկ հոգի Կապանում: Երեք հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս առթիվ Սյունիքի քննչական բաժնում նախաքննություն է կատարվում։
Ըստ բաժնի պետի տեղակալ Աշոտ Ասրյանի, հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 230-րդ հոդվածի 2-րդ մասով: Ա.Ասրյանը դեռևս չի կարող հաստատել քաղաքում տարածված այն լուրերը, որ իբր 2 բալոններն նույն տեղից են լիցքավորվել:
Վերջնական եզրակացությունը պետք է տա փորձաքննությունը: Ապրիլի 28-ին, ժամը 7:42-ին Կապանի օդանավակայանի մոտակայքում, Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհին, ավտոմեքենա է այրվել: Դեպքի վայր մեկնած Կապանի հրշեջ փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկին հաջողվել է կրակը մարել 8:01 րոպեին: Հրդեհի հետեւանքով այրվել է մեքենայի շարժիչի մարտկոցը եւ խցիկի մի մասը:
Նախնական տվյալներով, Կապանի բնակիչ Արա Ավանեսյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 61 ՍՍ 045 պետհամարանիշի ավտոմեքնենան վթարի է ենթարկվել, որի հետեւանքով հրդեհվել է: Մեքենայում միայն վարորդն էր, ու նա անվնաս դուրս է եկել մեքենայից:

ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ, Կապան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.