Մայիսի լույս 8-ի գիշերը, ժամը 00։30-ի սահմաններում Ալավերդի քաղաքում մեքենան ընկել է գետը և շրջվել։ Մեքենայում գտնվող վարորդն ու 3 ուղևորները մահացել են։
Կեսգիշերն անց ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգում մի քաղաքացի և հայտնում, որ Մերսեդես մակնիշի ավտոմեքենան ընկել է Ալավերդի-Մադան ավտոճանապարհի ուղղությամբ հոսող Լալվար գետը։
Ահազանգի հետքերով ոստիկանության Թումանյանի օպերատիվ խումբը բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանի գլխավորությամբ և ՃՈ աշխատակիցների հետ մեկտեղ մեկնում են դեպքի վայր և տեսնում, որ մեքենան մոտ 5 մետր բարձրությունից ընկել է ձորը: Գետի ջրի մակարդակի բարձր լինելու պատճառով օգնության են կանչում ԼՄՓՎ Թումանյանի հրշեջ-փրկարարերին։ Աշխատանքը ղեկավարում էր Թումանյանի հրշեջփրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Յոլչինյանը։ Դեպքի վայր է մեկնել նաև ԼՄՓ վարչության պետ Հրաչ Անտոնյանը։
Ոստիկանության Թումանյանի բաժնի, ճանապարհային ոստիկանների և հրշեջ փրկարարների համատեղ ուժերով գետից դուրս է բերվել նախ Մերսեդես մակնիշի 25 ST571 համարանիշի վարորդ՝ 1983թ-ին ծնված Մհեր Հակոբյանի դին, այնուհետ, դուրս է բերվել ամբոջությամբ գետի մեջ շրջված Մերսեդեսը, որում հայտնաբերվել են նաև Ալավերդի քաղաքի բնակիչներ, 1990 թ-ին ծնված Ռազմիկ Կոստանդյանի, 1991 թ-ին ծնված Ալբերտ Շահվերդյանի և 1989 թ-ին ծնված Գոռ Նալբանդյանի դիակները։
Ականատեսները մեզ պատմել են, որ տղաները մոտակայքում գտնվող ռեստորաններից մեկում այդ օրը նշելիս են եղել իրենց հետ գտնվող ընկերներից մեկի ծննդյան տարեդարձը, և տունդարձի ճանապարհին ընկնելով ձորը, բախվել է պատին ու շրջվել։ Մեքենան ամբողջությամբ լցված է եղել ջրով։
Մերսեդեսը քարշակի օգնությամբ տեղափոխվել է տուգանային հրապարակ։
Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները մի փոքր ուշ
Աղբյուրը՝ www.lorinews.com
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.