Tuesday, April 26, 2011

Դժբախտ պատահար Քաջարանում.մեկ զոհ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի մարզային «Սոսի» հեռուստաընկերությամբ հայտարարել է, որ գործարանում մահացածը «Վահրամ և Նորայր» ՍՊԸ-ի աշխատակից է։ Այսօր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում` մեխանիկական արտադրամասի հարեւանությամբ դեռևս չպարզված հանգամանքներում պայթած թթվածնի բալոնի արդյունքում մահացել է Կապանի տարածաշրջանի Եղեգ գյուղի բնակիչ, 1984 թ. ծնված Իսահակ Վալերիի Մայիլյանը: Ըստ գլխավոր տնօրենի, կոմբինատը այդ ընկերության հետ ունի պայմանագիր, ըստ որի էլ` կատարել է իր պարտականությունները։ «Վահրամ և Նորայր» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Հակոբյանի հեռախոսահամարները այդպես էլ չպատասխանեցին։Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով տեղում Կապանի Ձորք թաղամասի բնակիչ 1986թ. ծնված Զորի Վոլոդյայի Բաբայանը, Քաջարանի Խանջյան փողոցի բնակիչ, 1988թ. ծնված Էրիկ Արարատի Գասպարյանը եւ Կապանի Շինարարների թաղամասի բնակիչ, 1950թ. ծնված Տիգրան Սարգսի Շահբազյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ըստ մեր տեղեկությունների, տուժողներ Զորի Բաբայանի եւ Էրիկ Գասպարյանի առողջական վիճակը բավարար է։ Նրանք գտնվում են Քաջարանի հիվանդանոցում: Իսկ Տիգրան Շահբազյանը տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։ Կենտրոնի վնասվածքաբանական բաժնից տեղեկացրին, որ տուժողը ստացել է այրվածքներ, բաց կոտրվածքներ, բեկորային վնասվածքներ եւ առայժմ վիճակը գնահատվում է ծանր:
Արմեն Դավթյան, ԿԱՊԱՆ

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.