Monday, December 12, 2011

Աշխարհի ամենաերկար հետադարձելի “Տաթևեր” ճոպանուղու անակնկալները շարունակվում են



“Մեկ տարվա ընթացքում ճոպանուղին սպասարկել է 70 հազար զբոսաշրջիկի, այցելուների շրջանում առավել փոքր թիվ են կազմել սյունեցիները, լավագույն դեպքում այցելել են իրնեց հյուրերի հետ, ուստի  փորձում ենք խրախուսել , որպեսզի նրանք էլ ակտիվ  այցելեն  և հիանան ճոպանուղուց բացվող տեսարաններով,- ասել է ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը` լրատվամիջոցների և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Ամանորին ընդառաջ` դեկտեմբերի 20-29-ը,  “Տաթևեր” ճոպանուղին աշակերտների, ուսանողների և կոլեկտիվների համար ներկայացնում է աննախադեպ առաջարկ: Նշյալ ժամանակահատվածում այցելուները կվայելեն ճոպանուղու թռիչքը, ապա “Տաթևատուն” ռեստորանում կճաշակեն աշխարհի տարբեր խոհանոցների լավագույն ուտեստները` վճարելով համապատասխանաբար 3000, 4000 և 4500 դրամ:

“Մշտապես Ճոպանուղու  ուշադրության կենտրոնում է եղել  հարակից գյուղական համայնքների զարգացումն ու սոցիալ -տնտեսական վիճակի բարելավումը, ուստի այս նախաձեռնությունը նպատակ ունի նաև “Տարևատուն” ռեստորանի հետ համագործակցության արդյունքում ներկայացնել ճկուն առաջարկ`հենքային համարելով սոցիալական վիճակի բարելավումը”-նշել է Տիգրան Ղազարյանը:

Ճոպանուղու տնօրենի խոսքերով` հարակից գյուղական համայնքների բնակիչների ճոպանուղուց անվճար օգտվելու հնարավորությունը  ևս շարունակվում է ` չնայած ծրագիրը նախատեսված էր իրականացնել  մեկ տարի :

“Մենք մեր ջանքերն ուղղում ենք ոչ միայն տուրիզմի զարգացմանը, նաև, ընդլայնելով համագործակցության շրջանակները, տարբեր կազմակերպությունների հետ տարածաշրջանում փորձում ենք   նպաստել  սոցիալական ոլորտի զարգացմանը ,- ասել `է ճոպանուղու տնօրենը:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.