Thursday, December 1, 2011

Տուժողը շարունակում է պնդել, որ հարազատներն են ստիպել իրեն համագյուղացուն մեղադրել բռնաբարության փորձ կատարելու մեջ


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվում է Մեծ Պարնի գյուղի բնակիչ Թադեւոս Գեւորգյանի դատաքննությունը:
27-ամյա Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել համագյուղացու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու համար:
Դատական նիստի ժամանակ տուժող Գայանե Սարգսյանը պնդեց նախորդ նիստին տված ցուցմունքը` հայտարարելով, որ իր նկատմամբ բռնաբարության փորձ չի եղել, հարազատներն են ստիպել, որ այդպես ասի:
ՙԻրենք են ինձ տարելդիմում-բողոքներ գրելուՈղջ ճանապարհին ինձ ասում էինոր գրեմթե Թադեւոսըփորձել է ինձ բռնաբարելՀարցնում էինդու չե՞ս ուզումոր Թադեևոսը նստի՚,- դատարանում լրացուցիչ հարցաքննության ժամանակ ասաց տուժող Գայանե Սարգսյանը:
Նա նաեւ հայտնեց, որ ավտովթարից տուժող Վարդան Արզումանյանը, իր տեղեկություններով, արդեն կարողանում է խոսել: ՙԹող ասիթե վթարի ժամանակ իրականում ինչ է եղելմենք էլ պրծնենք էս ամենինչից՚,- հավելեց նա:
Վարդան Արզումանյանի իրավահաջորդ Արամայիս Արզումանյանը, սակայն, դատարանում հայտնեց, որ իրենք տուժող Սարգսյանին չեն ստիպել դիմում-բողոքներ գրել, ինքն իր կամքով է դիմումներ գրել դատախազությանը:
Բացի այդ, իր որդին` Վարդանը, երբեք ավտոմեքենա չի վարել, ու այդ օրն էլ ղեկին եղել է Թադեւոսը: Հիշեցնենք, որ վերջինս պնդել էր, թե ավտոմեքենան էլ այդ օրը վարել է Վարդան Արզումանյանը:
Արամայիս Արզումանյանը նաեւ պնդում է, որ նախաքննական մարմինը գործը սխալ ուղղությամբ է տարել, իր որդուն` տուժող Վարդան Արզումանյանին, իրականում դաժանաբար ծեծել են` հասցնելով ծանր վիճակի:
ՙՈր իրեն տեսաանգիտակից էրարյունոտցեխոտմի կոշիկն էլ չկարԳլխին էլ են հարվածել:Թադեւոսի եւ նրա միջեւ էլ վեճը ծագել է բռնաբարության փորձի հետ կապված՚,- բացատրում է հայրը:
Թադեւոս Գեւորգյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասում է, որ տուժողի իրավահաջորդ Արամայիս Արզումանյանի տված նախաքննական ցուցմունքները անարժանահավատ են. ՙԳործի շրջանակներումհարցաքննված 17 մարդ ասում ենոր Արամայիս Արզումանյանը սուտ է խոսումտվել է իրականությանըանհամապատասխան ցուցմունքներ՚:
Բացի այդ` փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տուժող Գայանե Սարգսյանի համար փաստաբան գտել է Արամայիս Արզումանյանը, վճարել է ինքն ու ներկա եղել փաստաբանի ու Սարգսյանի հանդիպումներին:ՙԱյսինքնփաստաբանը պաշտպանել է ոչ թե այն անձին,ում համար համաձայնագիր է կնքել պայմանագրի փոխարենայլըստ էությաններկայացրել էԱրամայիս Արզումանյանի շահերը՚,-բացատրում է նա:

Անուշ Բուլղադարյան
Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.