Monday, December 5, 2011

«Դատավոր Թովմասյանը իրեն չի դրսեւորել որպես պետական պաշտոնյա»



Դատական նիստի ժամանակ պարզաբանումներ տալու համար հրավիրված դատական բժիշկ Վարուժ Սաքանյանը պնդեց նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքները` հավելելով, որ եզրակացության մեջ առկա փաստերը մեկնաբանված են անսխալ ու օբյեկտիվ:
2010 թ. նոյեմբերի 11-ի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ ու դրա` նոյեմբեր ամսվա 20-ին արված լրացման համաձայն` Աշոտ Հարությունյանի մոտ հայտնաբերվել են ձախ ճակատային թմբկության եւ կրծքավանդակի ձախ կեսի շրջանների մաշկի գունազրկված տեղամասեր, որոնք առաջացել են նախկին քերծվածքների ապաքինումից, ձախ սրունքի եւ աճուկային ծալքի շրջանների արյունազեղումներ, որ պատճառվել են բութ, կոշտ առարկաներով, հնարավոր է՝ գործի հանգամանքներում նշված ժամկետում:
Դեպքը տեղի էր ունեցել 2010 թ. նոյեմբերի 8-ին` 23:00 -ի սահմաններում` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի տարածքում:
Աշոտ Հարությունյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասում է, որ դատաբժշկի կայացրած փորձագիտական եզրակացության հիման վրա է քննիչ Վահե Դոլմազյանը որոշում կայացրել գործը ՀՔԾ –ի քննության ուղարկելու վերաբերյալ` կարգադրիչներ Էդգար Չատինյանի եւ Էդգար Խանվելյանի արարքներում ծեծի հանգամանք տեսնելով:
«ՀՔԾ-ից գործը ուղարկվել է դատարան, ոչ թե այն պատճառով, որ Աշոտի նկատմամբ ծեծ չի եղել, այլ այն հիմնավորմամբ, որ դատավոր Արման Թովմասյանի գործողություններում հանցագործության հատկանիշներ չկան»,-բացատրում է փաստաբան Հայրապետյանը:
Մեղադրող դատախազ Արծվիկ Ասատրյանը, սակայն, պնդում է, որ Աշոտ Հարությունյանին վերագրվող արարքները ճիշտ են որակված, որ քննիչ Դոլմազյանի կայացրած որոշումը դեռ ապացույց չէ:
Հակառակ սրան` փաստաբան Հայրապետյանը բացատրում է, որ սովորական քաղաքացու` դատավորի նկատմամբ ենթադրյալ պատասխանելու հանգամանքը դատախազական համակարգում դիտվում է որպես հանդգնություն եւ նախապես կանխատեսում գործի քննությունը:
«Եթե ծեծ չի եղել, ապա ինչու է քննիչ Դոլմազյանը գործը այդ հիմնավորմամբ ավարտել, կամվնասվածքները որտեղից են հայտնվել Աշոտի մոտ»,-հարցնում է փաստաբանը: Նա նշում է, որ դատավոր Թովմասյանը իրեն չի դրսեւորել որպես պետական պաշտոնյա, օրենքի մարդ: «Որքան մարդըհասարակության մեջ բարձր դիրք է գրավում, նրանից պետք է ավելի սահմանափակ վարքագիծպահանջվի, տվյալ դեպքում՝ հակառակ երեւույթի հետ գործ ունենք»,-ասում է նա:

Անուշ Բուլղադարյան
Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.