Wednesday, December 21, 2011

Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենին արդարացրին


Դեկտեմբերի 21-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ մինչ խորհրդակցական սենյակ անցնելը, Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Պողոսյանը հրաժարվեց Ռոբերտ Չիլինգարյանի դեմ ներկայացրած մեղադրանքից:
Մեղադրողը բացատրեց, որ Չիլինգարյանի արարքում հանցագործության հատկանիշ չկա: Պաշտպան Կարեն Թումանյանն էլ դատախազի միջնորդության դեմ չառարկեց , նշելով, որ դատախազը նման կարծիք պիտի ունենար գործը մինչ դատարան ուղարկելն ու մեղադրականը հաստատելը:
Դատավոր Նարինե Հովակիմյանն արձակեց արդարացման դատավճիռ:
Ռոբերտ Չիլինգարյանը Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի գործադիր տնօրենն է, բժիշկ:
Նրան մեղադրանք էր առաջադրվել հարկային մարմիններին ներկայացրած հաշվետվությունները միտումնավոր խեղաթյուրելու համար, ինչի արդյունքում, ըստ մեղադրանքի, պետբյուջե 5.138.800 ՀՀ դրամ պակաս էր վճարել:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.