Tuesday, January 10, 2012

10 երեխա, կիսաքանդ սենյակում

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ Հունան Մխիթարյանը 10 երեխաների հայր է՝ Նարե, Ելենա, Էլադա, Էրիկ, Հայկ, Արմենուհի, Ժարա, Աշոտ, Անի ու Աննա: 4 տղա և 6 աղջիկ: Ամենամփոքրը 1 տարեկան է, մեծը՝ 18: Վերջինն ուսանող է, անվճար է սովորում, դպրոցականներն էլ լավ են սովորում, բայց ուսումը շարունակելու համար պայմաններ չկան: Ուսումն իհարկե կարևոր է, բայց երկրոդական հարց է, ինչպես, որ ստացվի, կարևորը հացի խնդիրն է, որը լուծելն ընտանիքի համար ամենաբարդ գործն է:

Հունանը փոքր-ինչ կաշկանդվում է, պայմանների մասին համեստորեն արտահայտվում, բայց հարևանուհին՝ Քնքուշ Մարգարյանը, բարկացած է ու բազմազավակ ընտանիքի համար անհանգստանում է, ասում է մի գրամ ալյուր չունեն, երեխաները երեք օր շարունակ սոված են մնացել ու ոչ մեկի օգնության հարցով չեն դիմել: Մի անգամ Հունանը վարչապետին է նամակով դիմել, վարչապետն էլ դիմումը մարզպետարան է ուղարկել, մազպետարանն էլ գյուղապետին դիմել ու փոքրիկ դրամական օգնություն հատկացրել:

Մխիթարյանի 13 անդամից բաղկացած ընտանիքի ապրուստի միակ միջոցը 80 հազար դրամ նպաստն է, ամռան ամիսներին էլ ամուսինները երբեմն օրավարձով աշխատանք են գտնում: Այս մեկ սենյակը, որտեղ բնակվում են, գյուղապետն է հատկացրել:

Անահիտ Դանիելյանն էլ մայրն է, ասում է քնում ենք ով որտեղ պատահի, ինչպես դասավորվի, քնում են, եփում, ուտում, լվացք անում, լողանում, ամեն ինչ մեկ տեղում ու մի փոքր անկյունում: Արդեն 4 տարի է Մրգաշատի նախկին հիվանդանոցի շենքում հատկացված մեկ սենյակում են ապրում, դրանից առաջ էլ սեփական տանիք չեն ունեցել, ծանոթ բարեկամի տներում են ժամանակավոր տեղավորվել, երբեմն էլ վարձով ապրել, հիմա տուն վարձելու հնարավորություն չունեն: Սեփական հողամաս էլ չունեն, որ գյուղատնտեսությամբ զբաղվեն, պաշտոնապես Մրգաշատում այս տարի են գրանցվել:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.