Monday, January 30, 2012

«Փաստաբանության գործունեության մասին» օրենքի փոփոխությամբ խախտվում է քաղաքացիների համար դատարան դիմելու մատչելիության սկզբունքը



Տաթեւ Մատինյան
Հայկ Դավթյան




27-ամյա Տաթեւ Մատինյանը երիտասարդ փաստաբան է: Այս տարվա հունվարի 19-ից ուժի մեջ մտած «Փաստաբանության գործունեության մասին» օրենքը մտահոգությունների առաջ է կանգնեցրել նրան: Արդեն քանի տարի նա համակարգում է «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության իրավական գործերը:
Օրենքը մտել է ուժի մեջ, սակայն, Տաթեւի համար մի շարք հարցեր մնացել են անհասկանալի: «Կան միշարք չկարգավորված հարցեր: Օրենքն ինձ չի արգելում, որ ՀՔԱՎ-ն ինձ ամսական աշխատավարձովվարձի որպես փաստաբան` իր անունից դատարաններում ներկայացուցչություն անելու համար: Մյուսկողմից` հարկային դաշտն ինձ պարտավորեցնում է վճարել հարկեր` իմ արած ներկայացուցչություններիհամար»,- բացատրում է նա:
Օրենքի փոփոխությամբ այժմ իրավաբանական ցանկացած գործառույթ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ փաստաբանի որակավորում:
«Դատարաններում որակյալ մասնագետներ են անհրաժեշտ, որպեսզի կարողանան պաշտպանելմարդու իրավունքները, որակի բարձրացման հարցն է, հնարավոր է նաեւ հարկերից խուսափողիրավաբաններին իրավական դաշտ բերելու նպատակ կա»,-ասում է Վանաձորի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ, իրավաբան Հայկ Դավթյանը: Նա օրենքի փոփոխության մեջ անհանգստանալու առիթ չի տեսնում: Դավթյանի համոզմամբ ցանկացած նոր օրենք ընդունման սկզբնական փուլում դժվարություններ միշտ էլ առաջացնում է: «Լուրջ ուսումնասիրություններ, լուրջխորացում է պահանջում: Եթե օրենքը փոփոխել են, ուրեմն լուրջ նախադեպեր են եղել»,-բացատրում է նա:
Շահերի պաշտպանության եւ աջակցության Լոռու մարզի կենտրոնի համակարգող, իրավաբան Արման Գինոսյանն էլ օրենքի փոփոխության մեջ խնդիր չի տեսնում: Ըստ նրա` եթե իրավաբանը ցանկանում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ, կարող է ստանալ համապատասախան արտոնագիր ու զբաղվել փաստաբանությամբ: «Դատարան դիմելու մատչելիությունն էլ չի խախտվում, քանի որ,ըստօրենքի, անվճարունակ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ստանձնում է Հանրայինպաշտպանի գրասենյակը»:
Հակառակ սրան` Տաթեւ Մատինյանը նշում է, որ հետեւած քայլով խախտվում է քաղաքացիների համար դատարան դիմելու մատչելիության սկզբունքը: «Անվճարունակ քաղաքացին, որն ի վիճակի չէփաստաբան վարձելու եւ դատարանում իր շահերը պրոֆեսիոնալ ներկայացնելու, այլընտրանք չունի,քան դիմելու հանրային պաշտպանի: Հանրային պաշտպանի գրասենյակն առանց այդ էլծանրաբեեռնված է աշխատում, եթե քաղաքացիական ու վարչական գործերն էլ ավելանան,աշխատանքի որակի վրա անպայմանորեն կազդի»,-ասում է Տաթեւ Մատինյանը:
Վանաձորի հանրային պաշտպանի գրասենյակի հանրային պաշտպան Գուրգեն Հարություննանն էլ պնդում է, որ թեեւ իրենց ծանրաբեռնվածությունը կավելանա, սակայն, դա չի կարող ազդել աշխատանքի արդյունավետության վրա: «Աշխատանքի որակը ոչ մի դեպքում չի տուժի, կաշխատենք ուժերի ողջծավալով»,-ասում է Գուրգեն Հարությունյանը:
ՀՔԱՎ-ի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, դեմ է ընդունված փոփոխություներին, քանի որ, ըստ նրա, փոփոխված օրենքը բացասական ազդեցություն է ունենալու ոչ միայն փաստաբանության ինստիտուտի վրա, այլ նաեւ առաջացնելու է մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունների սահմնափակում. «Փաստաբանության գործունեության մասինօրենքի փոփոխությունները հանրային լուրջ քննարկումներ չունեցան, գնահատակաները հաշվի չառան:Սա փաստաբանական պալատի նախագահի ակնհայտ լոբբինգն էր` իր դիրքը ուժեղացնելու եւփաստաբանական մենիշխանություն ունենալու փաստաբանության դաշտում: Նրա համար բիզնեսշահերն ավելի կարեւոր են, քան մարդու իրավունքների պաշտպանության հարցը»:
Ըստ Սաքունցի` «Փաստաբանության գործունեության մասին» օրենքը իրականում պետք է անդրադառնար ոչ թե փաստաբանական պալատին, այլ փաստաբանների փաստաբանական գործունեության համար արտոնագրերի տրամադրման խնդիրներին: «Փաստաբանությանգործունեության մասին օրենքում պիտի խոսք գնա միմիայն լիցենզավորման եւ արտոնագրերիվերահսկողության մասին»,-ասում է Արթուր Սաքունցը եւ ավելացնում, որ այս օրենքով վերացվում է մրցակցության ինստիտուտը, ինչի արդյունքում կընկնի փաստաբանական ծառայությունների որակը: «Թե չէ ստացվում է երկու տիպի փաստաբան` հանրային պաշտպան եւ այլ փաստաբան, որը վճարովիէ: Արհեստական սահմանազատում է դրվում, ինչը խտրականություն է առաջացնում»,-բացատրում է Սաքունցը:
«Օրենքի փոփոխություներով որոշակի սահմանափակումներ են ստեղծվում կազմակերպություն դիմածքաղաքացիների համար` իրավական աջակցություն ստանալու տեսակետից: Մասնավորապես, մենքկարող էինք որպես տուժողի շահերի պաշտպան կամ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցչիշահերի պաշտպանությամբ հանդես գալու դատարաններում: Ընդունված օրենքով, սակայն, մեզ համար,որպես իրավապաշտպան կազմակերպություն, խնդիր է առաջանում, ինչը օրենքով որեւէ կերպ չիկարգավորվում»,-ասում է Տաթեւ Մատինյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.