Saturday, January 28, 2012

Լեռնապատցիները դիմում-բողոք են ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին.


Համայնքապետի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է
 Լոռու մարզի Լեռնապատ համայնքի մի խումբ բնակիչներ դիմում-բողոք են ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Թումաղայանի` նույն համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:
ՀՀ Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի նկատմամբ 2010թ. մարտի 7-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել` վերջինիս կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ:
Քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների հիման վրա՝ 2010 թ. հունիսի 3-ին Վանո Եզիազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր. 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ , 314-րդ հոդվածների 1-ին մասով այն բանի համար, որ նա, 1999թ. աշխատելով ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության եւ համայնքի օրինական շահերին, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք ու պաշտոնեական դիրքը օգտագործելով` յուրացրել եւ վատնել է Լեռնապատ համայնքի առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը:
2010թ. հունիսի 3-ին Վանո Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՀ քր. դատ. օր. 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն` նախաքննությունը շարունակելու համար, որը 2011 թ. փոտրվարի 23-ին ընդունվել է վարույթ, եւ կատարվել նախաքննությունը:
Ղարիբ Միտիչյան
Նախաքննության ընթացքում ստացվել ու քրեական գործին են կցվել Լեռնապատ գյւողի ավելի քան 250 բնակիչների կողմից ստորագրված կոլեկտիվ դիմումներ , առանձին անձանց կողմից տրված հաղորդումներ` գյուղապետ Վ. Եղիազարյանի կողմից կատարված մի շարք յուրացումների, չարաշահումների «ապօրինի գործողությունների» մասին:

Նախաքննական մարմինը, սակայն, կատարելով քննություն, պարզել է, որ համայնքապետ Եղիազարյանի կողմից հափշտակության եղանակով առանձնապես խոշոր չափերի յուրացում եւ վատնում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պատոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել:
Հանցակազմի բացակայության պայմաններում էլ որոշում է կայացվել կարճել քրեական գործի վարույթը:
Բողոքող գյուղացիները, սակայն, միաբերան պնդում են, որ նախաքննությունը միակողմանի ու կեղծ է ընթացել, սխալ են մեկնաբանվել իրենց ցուցմունքներն ու արդյունքում անարդար որոշում է կայացվել:
«Նախաքննության մարմինը քրեական գործի քննության ընթացքում ապացույցների բազմակողմանի,լրիվ , օբյելկտիվ քննություն չի կատարել, գործով հայտնի հանգամանքները ըստ էության չիուսումնասիրել, իսկ մեր` Լեռնապատ համայնքի բնակիչներիս կողմից ներկայացված փաստերն ուտեղեկությունները խեղաթյուրվել են, հաշվի չեն առնվել: Գյուղապետի կողմից չարաշահումներ,յուրացումներ, ապօրինի այլ գործողությունների վերաբերյալ տեղեկությունները բազմիցս տրամադրել ենքվարույթն իրականացնող մարմիններին, դիմումներ ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունեւայլ պաշտոնատար անձանց, սակայն մեզ անհայտ պատճառներով այդ ամենը անուշադրության ենմատնվել»,-նշված է բողոքում:
Ֆահրադ Ոսկանյան
«Շատ կողմնակալ որոշում է: Ո՞նց եղավ, որգյուղապետն էդքան բանն անելուց հետոարդարացավ: Թեեւ զարմանալու բան չկա.էսօրվա Հանրապետական կուսակցությունումիրանց մարդկանց չեն դատում: Թող ինձ բերեն,ցույց տան մի հանրապետական չինովնիկի, ով իրարածների համար դատապարտվել է»,- վրդովվում է Սամվել Թամարյանը:
Լեռնապատցի Ղարիբ Միտիչյանն էլ ավելացնում է, որ նախաքննական մարմինն անհասկանալի կեղծիքների է դիմել` ամբողջովին փոխելով իրենց ցուցմունքները: «Պեպոյի բարաթիպատմությունն է, էլի: Մենք էլ իրավունք չունենքմեր խոսքը, մեր ապացույցները տեղ հասցնելու»,-ասում է նա:
Գյուղացի Ֆահրադ Ոսկանյանն էլ, լրացնելով համագյուղացիների մտքերը, տարակուսում է. «Ինչի՞ էին էդ մարդու վրա երեք հոդվածը դնում, եթե էսօրվա օրը նա արդար դուրս եկավ»:
Գյուղացիներն ասում են, որ պայքարելու են մինչեւ վերջ, հարկ եղած դեպքում դիմելու են անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր 

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.