Friday, July 8, 2011

40 երեխա մեկնեցին, 50 մեծահասակ կմեկնեն

Հուլիսի 8 -ին  Արմավիրի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 40  երեխա մեկնեց ամառային հանգստի ,, Առագաստ ,, ճամբարում: Արդեն 7 տարի է Արմավիրի քաղաքապետարանը իրականացնում է այս ծրագիրը: Մարզի 40 երեխա 12  օր հնարավորություն ունի հանգստանալ Սևնում:

,, Առագաստ,, ճամբարի կազմակերպիչ Գայանե Շուշանյանը իր շնորհակալությունը հայտնեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին համագործակցելու համար և վստահեցրեց , որ երեխաները կունենան բովանդակալից և հագեցված ծրագիր:
Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանն էլ երեխաներին բարի ճանապարհ ու հետաքրքիր ժամանց ցանկացավ:

Այսօր Սևան մեկնեցին երեխաները, վաղը Արևմտյան Հայաստան կմեկնեն մեծահասակները: ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի նախաձեռնությամբ էլ մարզի 50  մեծահասակ հնարավորություն է ստացել մեկնել պատմական Հայաստան: Հուլիսի 9-ին վաղ առավոտյան կսկսվի նրանց շրջագայությունը. Արևմտյան Հայաստանում նրանք կշրջեն 7 օր: Այսօր պատգամավորի հետ հանդիպեցին մեկնողները, քննարկեցին կազմակերպչական հարցեր:
Արևմտյան Հայաստանում մեծահասակների շրջագայություն ապահովելու համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.