Tuesday, July 12, 2011

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ

Մարտունի քաղաքի սեփական միջոցներով Երեւանյան, Մյասնիկյան, Շահումյան, Նարեկացու փողոցներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ՝ հինգ միլիոն դրամ ներդրմամբ:
Ինչպես տեղեկացրեց Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Խաչիկ Խլղաթյանը՝ Մարտունի քաղաքի տարածքում կատարվում են նաեւ հողածածկ փողոցների հարթեցման աշխատանքներ՝ մեկ միլիոն դրամի ներդրմամբ, եւ եւս երկու միլիոն նախատեսվել է ծախսել Երեւան-Վարդենիս մայրուղուն հարող, դեպի հարավ ընկած Երեւանյան փողոցի երկու ճամփեզրյա եզրաքարերի բարձրացման, փոխման, աղբահեռացման, կանաչապատ գոտիների զատման աշխատանքների իրականացման նպատակով:
Աշխատանքներն իրականացնում է Մարտունի քաղաքի կոմունալ ծառայություններ իրականացնող հիմնարկը, որտեղ ընդգրկված են համայնքի շուրջ 30 բնակիչ-աշխատողներ: Աշխատանքներն սկսվել են հունիսի սկզբին եւ կավարտվեն հուլիսի առաջին տասնօրյակում:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ այս տարի ավարտին է հասցվել նաեւ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները Շահումյան, Երեւանյան, Մյասնիկյան փողոցներում: Լուսավորվել են նաեւ Մյասնիկյան հրապարակն ու քաղաքապետարանի շենքի դիմացի կանաչապատ գոտին: Լուսավորության ցանցի ապահովման նպատակով տեղական բյուջեի միջոցներից ներդրվել է 2.3 միլիոն դրամ:
Այս տարվա ընթացքում Մարտունու քաղաքապետարանը քաղաքացիներին 12 ճարտարապետահատակագծային առաջադրանք է տվել, որի հիման վրա քաղաքում կառուցվում են նոր բնակարաններ կամ սպասարկման օբյեկտներ:
<<Գեղամա աշխարհ>>
լուսանկարը` Վրույր Մալխասյանի

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.