Tuesday, July 12, 2011

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արհնիձորում


ՀՀ  գյուղնախախարարը  վարեց կոոպերատորների անդրանիկ ժողովը

«Լոռու մարզի համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» նոր  վարկային ծրագրի շրջանակներում  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Լոռու մարզի Ահնիձոր համայնքում էր հավաքել Մոտկորի տարածաշրջանի Լորուտ, Աթան. Շամուտ,  Դսեղ, Արհնիձոր գյուղերի բնակիչներին ու գյուղացիկան տնտեսությունների ներկայացուցիչներին: 

Լեռնային գոտում գտնվող, անտռաներձ մոտկորի գյուղերում տնտեսության ավանդական միջոցը անասնապահությունն է` խոշոր և մանր եղջերավորների բուծումը:  Խորհրադային տարիներին տարածաշրջանը զարգացած էր խոշար եղջերավորմերի ինտենսիվ բթման ուղղությամբ, նույնը նաև , զարգացած էր նաև ոչխարաբուծությունը:
     Վերրջին տարիներին գյուղտեղնիկայի բացակայությունն ու և աշխարհագրական դիրքի պատճառով արոտավայրեր տանող ճանապարհների աբարվոք վիճակը անմշակ թողեցին տարածքները: Այժմ համայնքներում արոտավայրերի , անսնապահության կառավարման համակարգի շրջանակներում նախատեսվում է Լոռու մարզի 9 համայնքներում իրականացնել արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագրեր:     Յուրաքանչյուր համայնքի  համար կներդրվի 200 հազար դոլլար: Աշխատանքներն իրկանացվելու են 3 բաղադրիչների համաձայն` Նպատակն է ավելացնել անասնապահության արտադրողականությունը, խոշոր և մանր եղջերավոր անասունների կաթնատվությունը, և մսատվությունը, բարձրացնել արոտավայրերի օգտագործման արդյունավետությունը, մեծացնել գյուղացիական տնտեսությունների անասնապահությունից ստացված  եկամուտները, բարելավել արոտավայրերի վիճակը, և նպաստել համայնքների բյուջեների ավելացմանը. «Եթե անհրաժեշտ լինի, էդ արոտավայրերում լուսավորության հարց էլ ենք լուծելու,  բնակվելու, կենցաղավարության տարրական միջոցներն ենք ապահովելու, կաթի մթերման հնարավորություն ստեղծվի, որպեսզի կաթը վերամշակվի, հետագայում նաև կաթի վերամշակման արտադրամաս կգործի»-նշում է ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: 

      Այս տարի 5` Աթան Ահնիձոր, Դսեղ, Լորուտ ,Շամուտ գյուղերում նախատեսվում է մշակել կառավարման պլանների, բարելավել և ընդգրկված համայնքների վարչական տարածքում գտնվող 115 հազար հա արոտավայրերը դարձնել հասանելի, 7 հազար Հա հեռագնա արոտավայրերում տեղադրել խմոցներ, բարելավել յայալաներ արոտ տանող ճանապարհները:  340 հա չմշակվող վարելահողերի վրա կազմակերպել մշակովի անասնակերի արտադրությունհամայնքների կողմից տնտեսապես հիմնավորված առաջարկությունների դեպքում կաթի ընդունման ու վերամշակման համար:
   Ծրագրի իրականացման արդյունքում կավելանա անասնապահությունից ստացվող մթերքների ծավալները, դրանց արտադրությամբ զբաղվող  բնակչության եկամուտները, ,ինչպես նաև համանյքի բյուջե մուտքագրվող գումարի չափը. «Պետությունն ուզում է նպաստի, որպեսզի անասնագլխաքանակը ավելանա, մթերատվությունը բարձրանա, որը կբերի ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը, եկամուտների ավելացմանը»,-ասում Սերգո Կաչրապետյանը:  
     Երկրրորդ փուլով կիրականացվեն գյուղատնտեսության աջակցող ծառայությունների հզորացում` գյուղատնտեսական խորհրդատվական և համայնքների անասնաբուժական  ծառայությունների հզորացման միջոցով:  Գյուղացիական տեխնիկան կտրմադրվի դրամաշնորհային ծրագրերի` մրցվույթների միջոցով:
Երրորդ փուլով մրացկացային դրամաշնորհային ծրագրերի միջոցով կնպաստեն գյուղատնտեսական  բիզնեսի շուկայավարման կատարելագործմանը, նոր արտադրատեսակների և տեխնոլոգիաների ներդրմանը,  կոոպերացիայի զարգացմանը և բիզնեսի լավագույն փորձի զարգացմանը, որի արդյունքում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, կավելանա ֆերմերների եկամուտը:
«Գյուղացին միշտ երազում էր, սպասում էր փոփոխությունների,  ուշադրություն գյուղին ու գյաուղատնտեսությանը, պահը եկել ա, սակայն երկար սպասված բանից սովորույթ ունեն նախ վախենալ , սակայն պետք է գիտակցորեն մոտենալ և շահել»-ավելացրեց արհիցորցին:
    4 համայնքներում ձևավորվել են «Արոտօգտագործողների միավորում»սապռողակամ կոոպերատիվներ, և համայնքների արոտավայրերի կառավարման ու անասնապահության զարգացման հանձնաժողովներ , որոնք ձեռնամուխ են եղել, «Համայնքների արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» պլանների մշակմանը:

Լիլիթ Յոլչյան
Լուսանկարը հեղինակի

1 коммент.:

Շատ լավ ծրագիր է, մնում է իրկանանա...........
Լավ էլի, առանց ինձ էլ մեր գյուղ ես գնացել

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.