Monday, July 18, 2011

ՍԱՆԱՀԻՆԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ


Լոռու մարզի Սանահին վանական համալիրը փլուզման եզրին է, ահազանգում է <Չենք լռելու> երիտասարդական նախաձեռնությունը` լրագրողական շրջայց կազմակերպելով դեպի X դարում կառուցված Սանահինի վանական համալիր, նպատակ ունենալով հանրության` եկեղեցու, պետության ուշադրությունը գրավել 1996 թ-ից UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրված` 6 եկեղեցիներից և 4 մատուռներից բաղկացած համալիրին, որը հայտնվել է կատարյալ բարձիթողի վիճակում. գմբեթներն ու կամարապատ դռները ամբողջությամբ ծածկված են բուսականությամբ, տանիքին նույնիսկ մատղաշ առեր են աճում::
Լրագրողական շրջայցի նպատակն էր, սականությամբ, նույնիսկ մատղաշ ծառեր են աճում. <Երբ հուշարձանը կամ հուշակոթողը գրանցվում է UNESCO-ի ցանկում, դրանից հետո պետությունը պարտավորվեում է պահպանել դրանք, սակայն պետությունը, հասարակությունը, հոգևորականությունը, մտավորականությունը, լռում են, լռում են բարերարները, ովքեր զբաղված են քաղաքի կենտրոնում, նոր եկեղեցիներ կառուցելով , այն ժամանակ երն հզոր մշակությաին ժառանգությունը կործանվում է աչքի առաջ>, - ասում է նախձեռնող խմբի ղեկավար Աշոտ .....
Համազգային բողոքի ու պահանջի դեպքում միայն հնարավոր է որոշակի արդյունքների հասնլ, համոզված են <Ճանաչիր քո երկիրը> երիտասարդական նախաձեռնության կենտրոնի նադամները. <Բնականաբար մշակույթի նախարարությունը պատճառաբանում է, որ ֆինանսներ չունենք, Հայ առաքելական եկեղեցին հրաժարվում է հարյուրավոր եկեղեցական կառույցներից, պատճառաբանելով թե դրանք ուղղակի հուշարձաններ են, և եթե հայ առաքելայկկան եկեղեցին հրաժարվում է նրանցից, նրանք չեն դադրում Սուրբ կառույցներ լլինելուց, կամ ուխտավորներ ընդունելուց: Նրանք մեջբերեւմ են` նույնիսկ կոմունիստական շրջանում, երբ համատարած վերացնում էին հայկական եկեղեցիները, ամբարներ ու պահեստներ էին սարքում, Սանահինը պահպանվել է: Սանահինի Վանական համալիրին կից գեեզմանատունն է, խառնվել են մատուռների հետ.

<Կոմունիստական շրջանից է եկել, ժեղովուրդը մեղավոր չէ>, -ասում է մոմավաճառ Սոխակ Սիմոնյանը: այդ ժամանակաշրջանում թափով սկսել են եկեղեցիները քանդել, հատուկ մարդիկ են եկել Մոսկվայից քաղբյուրոյից են ուղարկել , որ գան վանքերը պետականացնեն և լիկվիդացնեն, եղած վանքերը փրկվել են Անաստաս Միկոյանի շնորհիվ: նա եկել է, որ մի բան փրկի, ներքին կարգով հասկացրել է ժողովրդին, որ վանքերը դարձնեն պահեստներ, որ պետությոն կողմից պահպանվի, ու սպասենք ինչ-որ հրամանի: Գնալով Մոսկվա մի հրամանագիր է պատրաստել տվել, որ բոլոր եկեղեցիները, որպես ամուր շինություն դարձնեն պահեստ, որը նոր պիտի քանդվեր, էդ օրվանից սկսել են պահել ու դարձնել պահեստներ,
< Մայր աստվածածինը պանրին ու յուղինն էր, ամենափրկիչը ցորեեն էինք լցնում, գրատունը մրգի պահեստն էր>.
գերեզմանների հետ ղառը, քանգված մատուռներ էլ կան, 4-5 դարի Սբ հակոբ նատուռը, որը խոնարհված է: մեր վանահայրերից մեկը, Սարգիս Արղության երկայնաբազուկը, լոռվա երկրաշրժից տուժաց հնարավորություն չի եղել փրկելու շատ վատթար վիճակում է եղել, դա քանդել են, նրա քարերը բերել օգտագործել են ամենափրկիչի քանդված մասը վերանորոգելու համար. < պարզ երևում է, որ քարերը մաշկված եմ ոչ թե փլվել է այլ մարդու արած է, ամենահին եկեղեցին է համալիրի, որ մինչև 18-րդ դարը կանգուն է եղել>
Մեր ամբողջ համալիրը մի քիչ սփռված է 16-րդ դարի կառույցը Սբ Սարգիս Սրբավայրը, ռազմավարական նշանակություն է ունեցել, ժամանակին անթել հեռախոսն է եղել, բոլոր մեծ վանական համալիրներն ունեն էդպիսի տեղեր, որ իրար հետ կապ են պահպանել` գուժկաներ ու լրատվության փոխամակման կետըեր են եղել` փոխանակվել են ինֆորմացիայով կարմիր և սպիտակ դրոշներով , գիշերները կրակներ են վառել, մառաղուղի ժամանակ էլ երբ իրար չեն տեսել, զանգի ղողանջները հատուկ, բոլոր մեծ վանական համալիրն էլ են հսկիչ վանքեր են ունեցել: 2-րդ խոնարհված մատուռը Սուրբ Կարապետն է:

<Միայն զանգակատունն ու գրատունն են վերանորոգել մի 25 տարի առաջ, երյկկրաշարժից առաջ: Ժամանակին ուսանողական խմբեր էին գալիս, մաքրում տարածքը, սականյն տանիք բարձրանալ, նրանք չեն կարողացել, նաև վտանգավոր է, քանի որ անձրևաջրերը լրիվ քայքայել են երթիկները, անջրևաջրերը մտել են քարերի տակ, ու ոչ միայն օրեցօր աճող անտառի առիթ են դարձել, այլ խարխլել են> :
Պետական միջավայրի պահպանության լոռու մարզային մասնաճյուղից տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցից հետո Սնահինի վանական համալիրի վերականգնողական աշխատռանքները սկսվել են, ընթացքի մեջ է նախագծային աշխատանքները: Ամեն ինչ կապված է Բյուջեի հնարավորություից, իսկ պետությունը չի կարող առաջնահերթություն տալ մծշակույթին, չապահովելով ռազմավարական նշանակության ունեցող ոլորտները` պաշտպանություն ու սոցիալական ոլորտ:
 Այս դեպքում հարկավոր է շտապել, որ Սանահին անավան տակ հաջոչդ սերունդները բլրատիպ անտառ չտեսնեն:
Նելլի Դավթյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.