Tuesday, July 26, 2011

ԳԱՅԼԵՐՆ ԱՐԾՎԱՔԱՐՈՒՄ ՈՉԽԱՐՆԵՐ ԵՆ ՀՈՇՈՏԵԼ

Արծվաքարում գայրերը գիշերը հոշոտել են Սիմոնյանների ընտանիքին պատկանող ոչխարներին:

«Առավոտյան տեսա, որ հոշոտված ոչխարները փռված են բակում, երկուսին ամբողջությամբ գայլերը կերել են, մնացած 4-ին' պատառոտել: Անասուններին այնպես են հոշոտել գայլերը, որ միսը սննդի նպատակով պիտանի չէ»,- պատմեց տանտիրուհին:

- Մեզ բավականին մեծ վնաս ա հասցրել, խնդրում ենք պատկան մարմիներին հետեւություներ անել: Գայլերը գյուղի մեջ հաճախակի պտտվում են: Այսպես կշարունակվի երեւի,- նշում է իր ապրուստի միակ միջոցը կորցրած ընտանիքի մայրը:

Արծվաքարցի Աշոտ Մանուկյանը նշում է, որ գյուղի մյուս հատվածում գայլերը կերել են մեկի էշը, մեկի ոչխարները:

Արծվաքարի բնակիչները նշում են, որ սա առաջին անգամ չէ, եւ թաղամասում հաճախակի են գայլերը պտտվում: Դրանք բազմիցս հոշոտել են բնակիչների անասուններին:

Բնակիչներն անհանգստանում են եւ ահազանգում, որ մի օր էլ իրենց երեխաները կամ հարազատները կարող են դառնալ գայլերի հերթական թիրախը:

Անի Պողոսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.