Tuesday, July 12, 2011

ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԸ

Գեղարքունիքի մարզ-ԼՂՀ Մարտունու շրջան առեւտրատնտեսական-կրթամշակութային փոխհամագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզից Մարտունու շրջան են մեկնել երկու կոմբայն: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի հավաստմամբ` ԼՂՀ Մարտունու շրջանի գյուղերում արդեն երկու շաբաթ է, ինչ աշխատում են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք եւ Վահան գյուղերին պատկանող կոմբայնները: Կոմբայններն օրական հնձում են առնվազն 5 հեկտար տարածք: Մեր մարզից մեկնած տեխնիկաները կշարունակեն գյուղատնտեսական աշխատանքներում աջակցել ԼՂՀ Մարտունու շրջանի գյուղական համայնքներին առաջիկա 20 օրերի ընթացքում: Իսկ Գեղարքունիքի մարզում հացհունձը կսկսվի օգոստոսի սկզբներից:
Անի Պողոսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.