Wednesday, July 20, 2011

Շախմատի միջազգային մրցաշար Մարտունիում


Հուլիսի 21-30-ը  Մարտունիում կկազմակերպվի <<Սևանա լիճ>> անվանումը կրող շախմատի 16-րդ կարգի միջազգային  մրցաշարը` 5 երկրների 10  բարձրակարգ շախմատիստների մասնակցությամբ: Հայաստանը ներկայացնում են միջազգային գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը և  Սամվել Տեր-Սահակյանը: Մասնակիցների թվում են նաև Բաադուր Ջոբավան (Վրաստան), Ջո Ջիանչաոն (Չինաստան), Իլդար Խայրուլինը (Ռուսաստան) և Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս): Հայաստանի   շախմատի ակադեմիայի և շախմատի ֆեդերացիայի կազմակերպած մրցաշարն արդեն 5-րդ տարին է, ինչ Մարտունու գրանցում է ստացել. Մինչ այդ 2 տարի` 2005 և 2006 թվականներին, այն <<Կապուտակ Սևան>> անվանմամբ անցկացվում էր Սևանում: 

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.