Sunday, July 31, 2011

Շիրակի մարզի գյուղացիները հրաժարվում են հող մշակել


Եղանակն անբարենպաստ է, պարարտանյութերն ու սերմերը՝ թանկ, մեզ սնանկացում է սպառնում: Սա գյուղացիների հայտարարությունն է: Այսօր վերջիններս նախընտրում են հողատարածքները կամ չմշակել, կամ էլ վարձակալությամբ տրամադրել: Խնդրի մասին տեղյակ են համապատասխան ոլորտներում՝ լուծման ուղիներ են փնտրվում:

Գառնիկ Գալոյանը գյուղատնտեսությամբ զբաղվում է արդեն 10 տարի: Ասում է նակինում, ով շատ հող է ունեցել, լավ հարուստ մարդ է համարվել: Հիմա արդեն այդ հարստության գրավականը գյուղացու համար պատուհաս է դարձել: Վերջին 3 տարիներին գարի է մշակել, վարկով ձեռք բերված սերմը հողին է հանձնել ու բերքահավաքի ժամանակ միայն վնաս գրանցել: Անցած տարի էլ որոշեց եգիպտացորեն մշակել: Հաշվարկել էր՝ շահավետ գործ է:

Գյուղացին սերմը բերել է, ցանել, մշակել, բոլոր պարտադիր պայմանները քայլ առ քայլ կատարել ու հիմա ցավով է նայում դաշտին՝ ասում է ահռելի թիվ է կազմում վնասի չափը: Նրա օրինակին հետեւել են նաեւ համագյուղացիները ու նույն բախտին արժանացել: Ասում են ինչքան որ խաբնվել են բռնած գործում, այնքան էլ տուժել են կառավարության խոստումներից:

Շատ գյուղացիներ այսօր նախընտրում են հողը վարձակալությամբ տրամադրել կամ ընդհանարապես չմշակել՝ նման կերպ փորձում են զերծ մնալ հողահարկից: Չմշակելն այս դեպքում միջոց է չէ՝ ամեն դեպքում հարկավոր է վճարումները կատարել: Փաստորեն հողն այսօր գյուղացու համար մեծ խնդիրների աղբյուր է դարձել՝ գործն առաջ տանելու համար միայն աշխատասիրությունը բավարար չէ: Մեծ գումար է անհրաժեշտ: Գյուղացուն նաեւ երկնային տիրոջ բարեհաճությունը չէր խանգարի՝ մի տարի կարկուտից են տուժվում, մյուս տարի երաշտ է, մյուսին էլ համընդհանուր բնակլիմայական քաոսն է առաջ գալիս: Վերջ այս խնդիրներին՝ դեռ տարեսկզբին հայտարարեց գյուղնախարարը: Վերջինս իր աշխատախմբով պարոն վարչապետին խոստացել է զարկ տալ գյուղատնտեսությանը, հակառակ դեպքում հրաժարականների ենք ականատես լինելու: Փաստորեն շուտով կամ լավ մշակված հողեր կունենանք կամ էլ մի շարք պաշտոնաթող իշխանավորներ:

Արմինե Ավետիսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.