Sunday, July 17, 2011

Արտագաղթի նոր ալիք.........


2006 թվականից առ այսօր Հայաստանում 600 ընտանիք մանրակրկիտ ուսումնասիրել է մի շատ լուրջ ծրագիր , ապա շատ լուրջ տրամադրությամբ տան առք ու վաճառքով է զբաղվել` կահույքն ու տեխնիկան էժան-էժան սրան –նրան է տվել, ապա էլ ավելի լրջորեն ճամպրուկները կապել ու հարեվանաբարեկամ Ռուսաստանի գիրկը նետվել: Նետվել է խելակորույս ու հույսով լեցուն` գործը կտան, տունը կտան, քաղաքացիությունը կտան, ես էլ ծափ կզարկեմ ու քեֆ կքաշեմ...
Այս 600ի մեկնողական գաղափարով Հայաստանում, մասնավորապես Գյումրիում այսօր շատերն են հետաքրքրված, իսկ հետաքրքության բուն պատճառն էլ Ռուսաստանի Դաշնության «Համերկրացիներ» ծրագիրն է: Վերջերս Գյումրու ՌԴ հյուպատոսարանի դուռը առավել հաճախ են թակում` եկել ենք ծրագրին լավ ծանոթանանք, ասում են այցելուները:
Նրանք տեղում ծանոթանում են 33 թղթապանակների պարունակությամբ, որը իրենից ներկայացնում է 33 մարզի թափուր աշխատացուցակը. Բանվորներ, ծարագրավորողներ, տարբեր ոլորտում պարձր պաշտոններ, բժիշկներ եւ անգամ պարուհիներ եւ այսպես շարունակ: Այս խայտաբղետ ցուցակը առաջին հայացքից գրավիչ է, սակայն եթե մեկը փորձի ծանոթանալ աշխատավարձին, մի փոքր կհիասթափվի` պատկերացրածի կեսն էլ չկա: Հենց տեղում հիասթափությունը առավել կխորանա` նշված թիվը մի քիչ էլ է ցնդում: Տեղում վերանում է նաեւ բանականաով ապահովվելու բարբաջը` տուն չեն տալիս, վարձակալել է պետք ու խղճուկ աշխատավարձի կոպեկներով տան վարձը հոգալ: Սա էլ դեռ ամենը չէ` հիմանականում առաջարկվում է աշախատանք պետության գրեթե լքված ծայրամասերում, այն հատվածներում ուր միշտ ձմեռ է, բուքը խեղդում է, աշխատանքի վայր հասնելն էլ` հերոսություն է:
Կարճ ասած ռուսը իր տարերքի մեջ է` գրավիչ պայմաններով փորձում է էժան աշխատուժ գրավել ու իր լքված բնակավայրերը շենացնել: Լավ է միամիտ հայերս գոնե այս դեպքում խելացի ենք գտնվել ու այս ծրագրից քիչ ենք օգտվում: Վկա էին թվերը: Սակայն 2011 թվականը կարծես թե այլ հունով է ընթանում, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարի խոսքերով այս տարի ավելացել է հետքրքրվողների թիվը` երեւի շուտով Գյումրին անմարդաբնակ քաղաքիկ դառնա… հենց մեր մոտ է արտագնա մեկնողների ամենամեծ ցուցանիշը, հենց Գյումրին է խոպանի պատճառով օր օրի դադարկվողը… Երեւի շուտով Հայաստանը էլ հայրաքաղաք չի ունենա
Արմինե Ավետիսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.