Thursday, July 28, 2011

Հայ ժողովուրդն աղքատ է, բայց` հպարտ... Գյումիրն էլ հպարտների թագավորությունն է


Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն Հայաստանում 2011 թվականին աղքատության 35տոկոս ցուցանիշ է գրանցվել, 60.000 մարդ լքել է հայրենիքը: Պաշտոնական թիվը վերլուծել են սոցիոլոգները, տնտեսագետներն ու հոգեբաններն ու այսօր բարձրաձայնում են՝ հայկական իրականությունն ու պաշտոնական տվյալները չեն համապատասխանում:

34.4 տոկոս 2009 եւ 2010 թվականներին, 35 տոկոս էլ 2011-ին: Հայաստանում գրանցված աղքատության ցուցանիշն է: Տարեց տարի թվերն աճում են, սոցիալական վիճակն էլ՝ մռայլանում: Պատկերը տխուր է հատկապես Գյումրիում: Աղքատության ցուցանիշի վերին հարթակը վերջին տարիներին չլքող Շիրակի մարզը այստեղ էլ է առաջինը՝ 47.2 տոկոս: Պաշտոնական թվերն ու իրականությունը ոչ միշտ են համապատասխանում, իրական թվերն այսօր չեն բարձրաձայնվում՝ փաստում են սոցիոլոգները: Նվազագույն աշխատավարձ, մի քանի կոպեկ էլ թոշակ-նպաստ՝ այսօր մենք մինիմալ գումարով մաքսիմալ ծախսեր ենք հոգում:

Վարուժան պապը 7 Վերք եկեղեցու տարածքում առաջին անգամ նկատվեց մոտ 6 ամիս առաջ: Սկզբում վարանելով, հիմա արդեն անսասան ձեռքն է մեկնում ու փող խնդրում: Ասում է երբեք ծանր աշխատանքից չի խուսափել, կնոջ հետ միասին աշխատել են Գյումրու տեքստիլ կոմբինատում: Նրա մահից հետո երեխաների պահանջով է փողոց դուրս եկել՝ կարիքն է ստիպել:

Շատերն այսօր չեն բարձրաձայում սոցիալական պայմանների մասին: Շատերն են համակերպված լռում: Ոմանք էլ կենսագոյությունը ապահովելու այլ միոցներ են գտել՝ արտագնա աշխատանք, արտասահմանյան հարեւան-բարեկամներից օգնութայն խնդրանք: Տրանսվերտների հույսով ապրելը չարիք է համարվում՝ ասում են հոգեբանները: Օրերից մի օր դրանց հոսքը կարող է դադարել, ինչը միանգամից կհանգեցնի աղքատության ցուցանիշի կրկնապատկման եւ հոգեբանական լուրջ խնդիրներ առաջ կգան:

Արմինե Ավետիսյան

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.