Գագիկ Մարգարյանը Արմավիրի մարզի Արաքս համայնքից է, գյուղատնտեսությամբ զբաղվում է 1991 թ-ից, այս ընթացքում հասցրել է մշակել ամենատարբեր մշակաբույսեր ու հիմնել այգիներ: Հիմա ունի 2 հա ծիրանի այգի: Այս տարի այգու մշակման համար ծախսել է 1,5 մլն դրամ` ակնկալելով եռակի օգուտ: Բայց դա այնքան ժամանակ մինչև մայիսի 5-ին տեղաց կարկուտը: Հիմա բերքի 80 տոկոսն է վնասվել, ասում է անելանելի վիճակում եմ, հույսս պետական աջակցությունն է ու մնացած չնչին մասը պահպանելը:
Կարկուտը վնասել է Արմավիրի մարզի 21 համայնքներ, որոշ համայնքներ ամբողջությամբ, որոշը` մասամբ: Գյուղացիներն ասում են, որ առավել մեծ վնաս է հասել պտղատու այգիներին, և եթե սածիլի դեպքում վերականգնել հնարավոր է, ապա պտղի դեպքում` անհնար:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մայիսի 16-ին շրջեց կարկտահարաված գյուղերում, տեղում ծանոթացավ պտղատու այգիների և մշակաբույսերի վիճակին: Վնասը մեծ է, բայց ստույգ չափեր չկան, ասում է մարզպետը և վստահեցնում, որ երկրի ղեկավարությունը անհանգստացած է այս հանգամանքով, և վնասի չափերը ճշտելուց հետո այն կներկայացվի կառավարություն և կակնկալվի համապատասխան լուծում:
Արմավիրի մարզում հակակարկտային կայաններ կան և գործում են, բայց դրանք բավարար չեն և մարզպետի կարծիքով առանձին գյուղերում անհրաժեշտ են նոր հակակարկտային կայաններ: Աշոտ Ղահրամանյանը վստահ է, որ գյուղացին անօգնական չի մնա, և վնասը փոխհատուցելու տարբերակ անպայման կառավարությունը կգտնի, պարզապես շուտ է ասել թե երբ և ինչպես:
Մինչև համապատասխան հանձաժողովը կուսումնասիրի և վնասի չափերը համապատասխան մարմիններին կներկայացնի, Գագիկ Մարգարյանը շարունակում է շրջել իր ծիրանի այգում ու ցավ է ապրում բերքի այսչափ կորստի համար:

0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.