Tuesday, June 21, 2011

Արմավիրի շտապ օգնության պատասխանը «բենզին չկա»

Արմավիրի մարզի դատախազությունը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկման թեման Արմավիրի բժշկական կենտրոնում տեղի ունեցած չարաշահումների, հափշտակումների, ոչ պատշաճ բժկական օգնություն ցուցաբերելու մասին էր:

Աշխատանքային քննարկումը նոր ձևաչափ է, ասաց Արմավիրի մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը և ներկաներին խնդրեց այն չշփոթել մամուլի ասուլիսի հետ: Քննարկմանը ներկա էին ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչներ, մարզի դատախազներ և տեղակալներ, ոստիկանության Արմավիրի բաժնի պետը և քննիչներ:

Հակոբ Ղարախանյանը, անրադառնալով Արմավիրի բժկական կենտրոնում հայտնաբերված չարաշահումներին և հարուցված քրեական գործերին, նշեց, որ այն հարցերի պատասխանները, որոնք բաց կմնան հասարակության շրջանում, դրանք պայմանավորված կլինեն նախաքննության գաղտնիությամբ:

Հակոբ Ղարախանյանը սկսեց 2010 թ-ից:  2010թ-ի դեկտեմբերին Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ, Արմավիրի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության աշխատակիցների կողմից հիվանդին օգնություն ցույց չտալու փաստի առթիվ: Պարզվել է, որ Արմավիրի բժշկական կենտրոնի շտապ օգնության աշխատակիցները կանչը չեն ընդունել, պատճառաբանելով` բենզին չկա: Հիվանդը Վռամ Խլղաթյանն էր, ով մահացել է:

Պարզվում է, որ Վռամ Խլղաթյանի դեպքը միակը չէր, շտապ օգնության աշխատակիցների կողմից հիվանդին ոչ պատշաճ և ոչ ժամանակին օգնություն չցուցաբերելու, որոշ դեպքերում սխալ ախտորոշում տալու հետևանքով ևս մի քանի դեպք է գրանցվել դատախազությունում:

Հակոբ Ղարախանյանը ցավով է նշում, որ բժիշկների անտարբերության արդյունքում մի քանի ամսում մի քանի մահվան դեպք է գրանցվել Արմավիրի մարզում:

Քննության արդյունքում պարզվել է նաև, որ դեռևս 2009-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից  ստուգում է իրականացվել Արմավիրի բժշկական կենտրոնում, և արձանագրվել են բազմաթիվ չարաշահումներ, 3 մլն դրամից ավելի հափշտակումներ: Հակոբ Ղարախանյանը տեղեկացրեց, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել երկու մահվան և տնտեսական դրվագներով:

Դատախազի որոշմամբ դադարեցվել է Արմավիրի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Նշան Գևորգյանի պաշտոնավարումը:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.