Արմավիր քաղաքը, որպես մարզկենտրոն չունի եկեղեցի: Միայն 2009թ-ից Արմավիրի թեմի առաջնորդարանին կից գործում է ՙՍուրբ Սարգիս՚ կեկեղեցի-մատուռը, որտեղ յուրաքանչյուր կիրակի կատարվում է Սուրբ պատարագի արարողությունը: Սակայն մատուռը ճարտարապետական լուծումների մեջ չի համապատասխանում եկեղեցու ձևաչափերին և շատ Արմավիրաբնակնր նույնիսկ տեղեյակ չեն, որ դա եկեղեցի-մատուռ է: Այժմ ՙՍուրբ Սարգիս՚ մատուռը ունի բարերար և նոր մեծածավալ եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են, սակայն 2 տարի կտևի միչև աշխատանքներն ավարտվեն:
Աղանդավորական կազմակերպությունները առկա են Հայաստանի բոլոր բնակավայրերում, սակայն Արմավիրցին մոլորվելու ավելի հավանական թեկնածու է: Քանի, որ եկեղեցու բացակայությունը զրկում է այլընտրանքային, կամ ճիշտ հնարավորությունից: Արմավիրցիներից շատերը ունեն տեղեկատվության պակաս, դա բացատրվում է նրանով, որ նրանք, ովքեր այցելում են եկեղեցի-մատուռը, ցանկանալով իրազեկվել եկեղեցական տոնական օրերի կամ մի շարք ծիսակարգերի մասին, իրենց հարցադրումներից հասկանալի է դառնում,որ անտեղյակ են եկեղեցու ավանդույթներին, կարգ ու կանոնին: Արմավիցու տեղեկության հնարավորությունները սահմանափակվում են շաբաթվա 1 օրով: Կիրակի այցելելով եկեղեցի կհանդիպեն պատարագիչ քահանային, ով կխոսի կրոնից, Աստվածաշնչից և սրանով կբավարարի մարդկանց հետաքրքրությունը: Սա հնարավորություն է տալիս աղանդավորական կազմակերպություններին մեծածավալ աշխատանքներ կատարել Արմավիրում: Թե քանի աղանդաորական կազմակերպություն է գործում Արմավիրում, ստույգ տվյալներ չկան, սակայն յուրաքանչյուր աղանդավորի ամեն մի օրը անցնում է նպատակաուղղված: Արդյունքն ակնհայտ է: Յուրաքանչյուր աղանդավորական շարժման ամեն մի հովվապետ օր- օրի մեծացնում է իր հոտը և համակարգված ծրագրով տանում առաջ: Սակայն ի հակասում այս ամենի, ավելացնեմ, որ եկեղեցու առկայության դեպքում էլ մեծ արդյունքներ գուցե չլինեն, քանի որ Արմավիրի հարակից բոլոր համայնքներում կան վաղուց գործող եկեղեցիներ, բայց դա չի խանգարում աղանդավորական կազմակերպությունների բարգավաճմանը:
Նոնա Խուրշուդյան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.