Friday, May 27, 2011

Բանկ ծառի փոխարեն

Դեռ մեկ շաբաթ առաջ, արմավիրցիները անհանգստացած էին, ահազանգում էին, ասում էին Արմավիրի քաղաքային զբոսայգում ծառահատում է կատարվում: Ոչ ոք նույնիսկ չէր էլ պատկերածնում, որ զբոսայգու այդ հատվածը վաճառված է և ծառահատումն իրականացվում է շինարարության նպատակով:  
Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն էլ ծառահատում բառը այլ կերպ ձևակերպեց, ասած թփուտներն ենք մաքրում, նոր ծառեր տնկելու նպատակով: Հիմա արդեն ծառերը չկան, չկան նաև քաղաքապետի թփուտները, տարածքը մաքրված է համ ծառերից համ էլ թփուտներից: Ամեն ինչ պատրաստ է , փոսն էլ փորված: Բայց հազիվ թե, որևէ մեկը հավատա, որ այդ փոսը ծառ տնկելու համար: Եթե այդչափ հաստաբուն ծառ գտնվի ու այդ փոսում տնկվի ուրեմքն Արմավիրի գինեսի գրքում հաստատ տեղ կգրավի: Ռեկորդային իրավիճակներ արմավիր քաղաքում Արմավիրի քաղաքապետի անմիջական մասնակցությամբ հաճախ են կազմակերպվում, դժվար  թե արմավիրցին իր հիշողությունից ջնջած լինի մանկապարտեզի տարածքի ծառահատումն ու երեխաների խաղահրապարակը առևտրի կենտրոն դարձնելու  հստակ մշակված ու իրականացած ծրագիրը: Բայց անրադառնալով զբոսայգուն   միայն նշենք, որ Ùáï 800 ù³é³ÏáõëÇ Ù»ïñ տարածքում այժմ ընթանում է շինարարական աշխատանքներ,: Ամեն ինչ իսկզբանե պարզ էր, տարածքը մաքրվում էր բանկ կառուցելու նպատակով, հետևաբար ծառահատումն էլ տեղի էր ունենում բանկի հիմքը փորելու նպատակով: Շրջանառվող լուրերի համաձայն բակը կառուցում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Որպեսզի այս անգամ էլ Ռուբեն Խլղաթյանը արդարանալու համար չասի, թե սա եկեղեցու շինարարությունն է ու դուք շփոթել եք, ներկայացնում ենք և բանկի և եկեղեցու շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են միմյանցից 10 մետր հեռավորության վրա:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.