Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան ծրագրով Արմավիրի մարզում իրականացվող ծրագրերը պակասել են, բայց Ջրօգտագործողների ընկերությունում դեռ շարունակվում են:
Արմավիրի ՋՕԸ, որը սպասարկում է Արմավիրի մարզի 11 համայնքների 4600 հա ոռոգելի տարածք, արդեն երկու տարի է ոռոգման ջրի մատակարարման խնդիր չի ունեցել: Ընկերության տնօրեն Հովիկ Պետրոսյանն ասում է, որ բավարար քանակով ջուր ապահովելու գործում մեծ նշանակություն են ունեցել վերջին տարիների շինարարական ու վերանորոգման աշխատանքները, այդ թվում 2010-ին մայր ջրանցքի 16 կմ հատվածի վերանորոգումը:
Մայր ջրանցքի վերանորոգումից հետո Արմավիր ՋՕԸ սպասարկման տարածքը ոռոգվում է ինքնահոս եղանակով: Մինչ այդ շատ հողատարածքներում ոռոգումն իրականացվում էր նաև մեխանիկական եղանակով` խորքային հորերի միջոցով:
Արմավիր ՋՕԸ տարածքում Հազարամյակով հիմա վերանորոգման ու խողովակների փոխարինման աշխատանքներ են կատարվում Լենուղի և Մրգաշատ համայնքներում: Լենուղիում վերանորոգվում են երրորդ կարգի ներտնտեսային ջրանցքները` 1 կմ հատվածով: Աշխատանքների 50 տոկոսն ավարտված է, հիմա աշխատում են մյուս 50 տոկոս հատվածում:
Մրգաշատում նորով են փոխարինվում 1.7 կմ երկարությամբ կիսախողովակները, այստեղ էլ, ըստ Հովիկ Պետրոսյանի, աշխատանքների 80 տոկոսն է ավարտված:
Նշենք, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է Սպիտակ 1 շինարարական կազմակերպությունը: Ըստ շինարարների, Մրգաշատում աշխատանքները կավարտվեն մոտ 10 օրից, իսկ Լենուղիում` մինչև օգոստոս:
Մինչ ընթանում են շինարարական աշխատանքները, Լենուղիում գյուղացիներն անհանգստացած են, ասում են ոռոգման սեզոնի ընթացքում փաստի առաջ կկանգնեն: Սակայն Հովիկ Պետրոսյանն ասում է, որ իրենք մտածել էին այդ մասին, և վերանորոգման աշխատանքներին զուգահեռ ընտրեցին այլընտրանքային տարբերակ` նոր հողային հունով ժամանակավոր ջրատար բացեցին:
Մրգաշատում խնդիրն այլ էր, գյուղացիներն ասում են` կիսախողովակները, որոնք տեղադրվում են որպես ջրատար, սահմանված չափից փոքր են: Այս կապակցությամբ էլ Հովիկ Պետրոսյանն ասում է, որ ծրագրի յուրաքանչյուր փուլ ավարտվելուց հետո գալիս է վերահսկող մարմինը, ուսումնասիրում, չափագրում և նոր գնահատում կատարված գործը: Բացի այդ, ծրագրի ավարտից հետո կատարված աշխատանքն ընդունում է համայնքապետարանը, և այստեղ էլ կա աշխատանքային խորհուրդ, որը նախագծով ուսումնասիրում է , ապա նոր ընդունում:
Նշենք, որ երկու համայնքներում էլ ծրագրում 15 տոկոս ներդրում ունեն համայնքապետարանները:
Անրադառնալովմատակարար- ջրօգտագործող հարաբերություններին, նշենք, որ Հովիկ Պետրոսյանը դժգոհ է վճարումներից, ասում է մեծ պարտքեր են կուտակվել, ջրօգտագործողները թերանում են վճարել: Այս պահի դրությամբ Արմավիր ՋՕԸ Դատարան է ներկայացրել մոտ 13 մլն դրամի պարտքի գործ:
Ոռոգման համակարգում սպառող-մատակարար հարաբերությունները կարգավորող մի փաստաթուղթ կա` պայմանագիր անվանումով: Այս պայմանագիր կոչվածի բոլոր կետերը բխում են միայն մատակարարի շահերից:
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.