Արմավիրցիների ամենահարազատ տոնը մայիսի 28-ն է: Չնայած շատերը նույնիսկ չիմանալով թե ինչ տոն է, այնուամենայնիվ սրտի թրթիռով սպասում են մայիս ամսին: Հենց մայիս ամսին է, որ սկսվում է մայրաքաղաքից մինչև Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը կարկատելու գործընթացը:
Այդ օրը երկրի նախագահը Սարդարապատի հուշահամալիրում մասնակցելու է անկախության օրվան նվիրված տոնակատարությանը և շատ բնական է, որ ճանապարհները պետք է լինեն հարթ և բարեկարգ:
Ամեն տարի մայիս ամսին ջանասիրաբար ամբողջ ճանապարհի երկայնքով իրականացվում են կարկատման և նշագծման աշխատանքներ: Առաջին հայացքից ամեն ինչ հոյակապ է, սակայն ինչու են կարկատանները 2-3 ամիս դիմանում: Բանն այն է, որ արդեն մի քանի տարի է մայիս ամիսը աչքի է ընկնում առատ տեղումներով, և աշխատանքները կատարվում են անձրևների ուղեկցությամբ:
Այս պայմաններում կարևորը ոչ թե կատարվող աշխատանքի որակն է կամ ծախսվող գումարների արդյունավետությունը, այլ հասցնել ճանապարհը վերանորոգել և խուսափել ճակատագրական հարցերից: Մեր երկրում ամեն ինչ մեծամասամբ այսպես է կատարվում, հարմար պահին, հարմար առիթով` գոհացնելու ինչ-որ մեկին, սակայն ոչ` սեփական ժողովրդին:

1 коммент.:
Կեցցես,Ստեփանյան: Շատ լավն էր!!!
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.