Thursday, June 2, 2011

Գյուղացիներին վարկ չեն տալիս

Կառավարության որոշման համաձայն, գյուղացիական տնտեսություններին բանկերի կողմից վարկ էր տրամադրվելու 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով,  որից 10 տոկոսը վճարելու էր գյուղացին, իսկ 4 տոկոսը կառավարությունը վերցնում էր իր վրա:

Ոգևորված կառավարության ծրագրով` Արմավիրի մարզի Ալաշկերտ համանքի բնակիչ Ռուդիկ Հակոբյանը համագյուղացիների հետ որոշեց օգտվել տրված արտոնությունից:

Լինելով Ագբա կրեդիտ ագրիկոլ բանկի անդամ, տարիներ շարունակ օգտվելով բանկի տրամադրած գյուղ վարկերից և հանդիսանալով բարեխիղճ հաճախորդ, որոշեց կրկին դիմել նշված բանկի Արմավիրի բաժանմունք:

Պահանջվող փաստաթղթերը բանկ էր ներկայացրել հայտարարությունը լսելուց մի 2 օր հետո, ասինքն մայիսի սկզբին և անասնապահությամբ զբաղվելու նպատակով խնդրել 1.5 միլիոն դրամ:

Մայիսի վերջին ստացել էր բանկի պատասխանը, որ բանկը կարող է տրամադրել 1000 ԱՄՆ դոլար, այն էլ 19 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Ռուդիկ Հակոբյանի պնդմանը կառավարության որոշման մասին,  հնչել էր հետևյալ  պատասխանը,  որ նախատեսված գումարներն արդեն ծախսվել են:

Հայտարարությունների ժամանակ վարչապետի կամ գյուղնախարարի կողմից չի նշվել,   որ գումարները խիստ սահմանափակ են: Այնպես որ, գուղի աշխատավորն այլևս դեմքով գյուղ շրջվել արտահայտությունը  ընկալում է բառացի:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.