Wednesday, June 1, 2011

Այգու մի հատված էլ վաճառվեց


Դարձալ անդրադառնանք Արմավիրի միակ,  այսօր արդեն նախկին զբոսայգուն: Դենդրոցիդի մոլեռանդ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն առաջին դենդրոցիդը իրականացրեց քաղաքի կենտրոնում տեղակայված մսուր մանկապարտեզի խաղահրապարակում, այնուհետև քաղաքապետարանի վարչական շենքի հարակից տարածքում, իսկ վերջին դենդրոցիդն իրականացրեց քաղաքային ագու հարավային դարպասների շրջակաքում:

Որպես արդեն ձևավորված ավանդութ` դենդրոցիդին հաջորդում է տարածքի վաճառքը: Չխորանանք վաճառքի մանրամասների մեջ, որը կազմակերպվում է մշակված ընթացակարգով: Հայտարարություն Հաաստանի Հանրապետություն օրաթերթում, և շինծու մրցույթի պայմաններում վաղօրոք նախատեսված գնորդը տարածքը գնում է: Այսպիսի գործարքներում ավելորդ է հիշել կառավարութան որոշումը, որ աճուրդ-վաճառքների, մրցույթների հայտարարությունները տալիս պետք է հաշվի առնել մամուլի միջոցի տարածվածութան մակարդակը: Որպես կանոն   Հաաստանի Հանրապետութուն թերթի այն համարը, որտեղ տպագրվում է Արմավիր քաղաքին վերաբերող մրցույթի հայտարարությունը,  այդ համարը ոչ ոք չի տեսնում: Մի խոսքով, հասարակությունը տեղեկանում է դրա մասին շինարարական աշխատանքները սկսելու պահին:

Խորանալով քաղաքապետի իրականացրած գործարքների մեջ` պարզվում է, որ մանկապարտեզի խաղահրապարակը մանկապարտեզինը չէ, այգու վաճառված տարածքը, չնայած որ այգու պարսպի ներսում է, սական այգունը չէ: Սա հավասար է նրան, որ ասենք Սասունցի Դավիթի արձանի ձիու պոչը Երևանի քաղաքապետարանի բալանսում արձանից անջատ առանձին “հոդվածով” է նստած:

Եւ շատ տրամաբանական հարց է ծագում թե ում օգնութամբ  է Ռուբեն Խլղաթյանը կարողանում մասնատել կառույցների մաս հանդիսացող տարածքները: Բնական է` քաղաքապետը իր որոշումներով չէր կարող անել,  մնում է պարզել` ով ինչի դիմաց ապականեց քաղաքը:

Արմավիր քաղաքում բոլոր բազմաբնակարան շենքերին կպած տարածքներ է հատկացված ժամանակավոր տաղավարներ տեղադրելու համար, սակայն ժամանակավոր տաղավարի փոխարեն կառուցվում են քարե շենքեր, որոնք բացի այն, որ ապօրինի կառույցներ են համարվում, միևնույն ժամանակ վթարային իրավիճակ են ստեղծում բազմաբնակարան շենքերի համար, զորօրինակ քաղաքի Հանրապետության թիվ 1 շենքը, որի վերականգնման համար մեծ գումարներ ծախսվեցին: Այստեղ նույնպես հարց է ծագում` ինչ է,  համապատասխան գերատեսչությունները տեղյա՞կ չեն նմանօրինակ կառույցներից: Իհարկե տեղակ է, բայց չմոռանանք հայտնի ասույթը` ձեռքը ձեռք է լվանում:

Ռուբեն Խլղաթյանը ջանք, եռանդ եւ “այլ բաներ” չխնայեց վերընտրվելու համար, առաջիկայում, ըստ շրջանառվող լուրերի, նախատեսել է վաճառել նաև քաղաքային այգու Հանրապետության փողոցի երկայնքով 200 մ երկարությամբ հատվածը:

Առաջիկայում ծառահատումներ կսկսվեն այգու Ջիվանու փողոցին հարող հատվածներում. պարզվում է` քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը տարբեր ատյաններում Ռուբեն Հայրապետյանի անունը տալով, մի քանի հարյուր քառակուսի այգու տարածք էլ իր վաճառքի համար է սլլացրել, ու շատ շուտով ծառահատումներ կսկսվեն այդ հատվածներում:

Ի դեպ, նյութը պատրաստ էր, երբ մեզ տեղեկացրեցին, որ ծառահատման նոր ճակատ է բացել Ռուբեն Խլղաթյանը: Այս անգամ հատվում էին այգու Երեւանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկին  հարող հատվածում:

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.