Արմավիր քաղաքի քաղաքային զբոսայգու ճակատագիրն անհայտ է. այն, որ զբոսայգին վաղուց արդեն կորցրել է իր դերն ու նշանակությունը` դրա մասին արմավիրցիները գիտեն, բայց չգիտեն, որ այգու գլխավոր ճակատից հատվածներ է վաճառվել: Հիմա միայն զբոսայգու կողքով անցնլիս մարդիկ միմյանց հարց են տալիս, ինչ է կառուցվում զբոսայգու այդ հատվածում:
Տարածված լուրերի համաձայն, նշված հատվածում տարածք է գնել նաև ԱԺ Պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ով նպատակ ունի բանկ կառուցել: Նշենք, որ դեռ հասարակության ականջին են Արմավիր քաղաքի վերընտրված քաղաքապետ Ռուբեն Խլղաթանի խոսքերը, որոնք արտասանեց իր նախընտրական քարոզչության շրջանակներում` 2011 թ. մարտի 18-ին: Իր ընտրողների աչքերին նայելով, Հանրապետական կուսակցության կրծքանշանը կրծքին ասաց, որ քաղաքի միակ զբոսագու տարածքից ոչ մի թիզ հող չի վաճառվել քաղաքապետարանի կողմից:
Այդ օրից անցել է ընդամենը 2 ամիս, և այսօր ագու տարածքում արդեն շինարարական աշխատանքներ են իրականացվում, սա դեռ ամենը չէ, այսօր արմավիրցիներն իրար էին անցել, բազմաթիվ ահազանգեր եղան այն մասին, որ Արմավիրի քաղաքային զբոսայգում հատվում են կանաչ ծառերը: Ով եւ ինչու պարզ չէ, պարզ է միայն, որ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը կատարվածը ծառահատում չի համարում, ըստ քաղաքապետի` թփուտներ են, որոնք մաքրվում են ծառեր տնկելու նպատակով:

0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.