Sunday, June 26, 2011

Արմավիրը 80 տարեկան է

Առաջին հայացքից սովորական օր է` կիրակի: Ու հենց սովորականի պես էլ, ինչպես լինում է հանգստյան օրերին, փողոցներում քիչ մարդ կա: Հակառակի պես օրն էլ շոգ չէ, մի քիչ անձրևոտ եղանակ է, բայց մեկ է շատ միապաղաղաղ կիրակի է: Ոչ մի տեղ ու նույնիսկ ոչ մեկի տրամադրությունից չի երևում, որ այսօր Արմավիր քաղաքի ծննդյան օրն է: Արմավիր քաղաքը հիմնադրվել է 1931 թվականի հունիսի 26-ին: Այսօր պետք է նշվեր Արմավիր քաղաքի 80 ամյակը: Բայց քաղաքապետարանի որոշմամբ ծնունդը հետաձգվել է ու օրը հաստատ նշանակված չէ, կամ սեպտեմբերի վերջին, կամ հոկտեմբերի սկզբին:

Հռիփսիմե տատիկը 76 տարեկան է, ապրում է Արմավիր քաղաքում, սիրում է Հոկտեմբերյանը, ասում է այդպես էլ չսովորեցի ու չընտելացա, որ Արմավիր պիտի ասեմ, այսօր արտերկրից եկած երկու թոռնիկներին էր զբոսանքի հանել, քաղաքի գեղեցիկ վայրերն էր ցույց տալիս, քաղաքի պատմությունն անում ու փոքրիկ Նինաին խորհուրդ տալիս "տատիկիտ ու պապիկիտ հարազատ քաղաքն է, պետք է շատ բան իմանաս մեր ծննդավայրի մասին, պետք է ռուսներին պատմես թե ինչքան լավ տեղ են ծնվել պապտ, պապատ ու դու": Այսպես պատմելով Հռիփսիմե տատը  թոռնիկների հետ հասավ մինչև քաղաքային զբոսայգի, նայեց շուրջն ու ասեց. "երեխեք էս էլ մեր սադը, էնքան սիրուն էր...":

Հետո Հռիփսիմե տատն ասեց, որ հերիք է, երևի հոգնեցին երեխեքը, ամբողջ քաղաքով ման են եկել, համել Հակոբ պապն է տանը սպասում, ասել է շուտ կգաք, պատրաստություն ենք տեսել, գաթա ենք թղել, հավ ենք մորթե ու համով բաներ սարքել, գնանք սեղան գցենք ու երեխեքի հետ Հոկտեմբերյանի ծնունդը նշենք: Պապին էլ թոռնիկներին պատմելու շատ բան ունի, ինքը քաղաքի պատմությունն ավելի լավ գիտի, շրջապատի մարդա եղել, ակտիվ ու քաղաքը սիրող մարդա, հիմա, որ գնանք բաժակը կլցնի ու հին օրերը կհիշի, երեխեքին մի լավ կհոգնեցնի իրա պատմություններով ու կասի երեխեք` էսա ձեր տունը, էսա ձեր քաղաքն ու էսա ձեր հայրենիքը, ինչ կա գնացել եք ուրիշի հողին, կմեծանաք, ասածներս կհիշեք ու կգաք էս տանը կապրեք: Ասաց Ռիփսիմե տատիկն ու կանգնեցրեց 4 համարի երթուղին:

Քաղաքի առաջին հատակագծի վրա աշխատել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Քաղաքն արդեն բոլորեց իր 80 ամյակը:

Արմավիր քաղաքը Արմավիր մարզի մարզկենտրոնն է։

0 коммент.:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.