Monday, April 18, 2011

Ապրիլի 24-ին կղողանջեն սբ. Աստվածածնի զանգերը

Տասնամյակներ շարունակ ուխտավորների շարքերը Օձունի սբ. Աստվածածին եկեղեցի գալիս են առանց սպասելու եկեղեցու զանգերի կանչին: Դրանք վաղուց են ավարառվել հրոսակախմբերի կողմից: Եկեղեցում զանգերը չեն ղողանջում արդեն 2 դար:

Ապրիլի 17-ին, Հովհան Օձնեցու ննջեցման օրը, Գուգարաց թեմի առաջնորդի կողմից
կատարվեց եկեղեցու զանգերի օծման արարողություն:

«Զանգերն ունեն ճիշտ նույն չափերն ու պատկերները, ինչպիսիք ունեցել է եկեղեցին նախկինում: Զանգերը եկեղեցուն նվիրաբերել է «Վալեքս» խմբի ընկերությունների ղեկավարը»,-ասաց եկեղեցու հոգևոր հովիվ` Վրթանես քահանա Բաղալյանը:

Եկեղեցու զանգերը երկդարյա ընդմիջումից հետո դարձյալ կղողանջեն առաջիկա կիրակի օրը` ավետելով սբ. Զատկի ու Հարության տոնը:

Հեղ. ՆԱՐԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

2 коммент.:

Հրաշալի սկիզբ է մեր Դիտակետի համար: Շնորհակալություն սիրելի Նարինե: Թող բոլոր մարզերի դիտաշտարակներից միայն բարի լուրեր ուղարկվեն ԴԻՏԱԿԵՏԻՆ:
Ողջունում եմ նաեւ իմ լավ բարեկամ Տեր Վրթանեսին: Նրա դերը մեծ է Օձունի հոգեւոր զարգացման գործում:

Բարի գալուստ մեր բլոգի բոլոր մասնակիցներին.........սա թող լինի առաջին բայց ոչ վերջին նյութը

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.