«Վաղ առավոտյան դուրս եմ եկել, որ գնամ աշխատանքի, դրսում փոշին այնքան շատ էր, որ ետ եմ վերադարձել դիմակ կրելու»,- անհանգստացած ահազանգեց մի քաղաքացի:
Իսկապես, առավոտից Հրազդանի ամպերը պատված են դեղին փոշով, և մեզ ահազանգողներն ասում են, որ ճիշտ է, չգիտեն`վտանգ կա, թե ոչ, սակայն շնչառության հետ խնդիրներ են ունեցել:
«Փողոց դուրս գալ չեմ կարող, կոկորդս անմիջապես խեղդում է»,- քաղաքացիներից մեկի կարծիքն է:
Կոտայքի մարզային փրկարարական ծառայությունից փորձեցինք տեղեկություններ ստանալ: Մեզ պատասխանեցին, որ իրենք չունեն համապատասխան սարքավորում օդում փոշու բաղադրությունը ստուգելու համար և տեղեկություններ ստանում են օդերևութաբանական ծառայությունից, իսկ հերթական տեղեկությունը կստանան ժամը 17-ից հետո: Ի դեպ, վերջիններիս էլ տեղեկատվություն տրամադրում է Երևանի Համապատասխան ծառայությունը:
«Իսկ փոշու` արաբական աշխարհից եկող լուրերի մասին մի քաղաքացի զարմանում է.
Ախր այդ փոշին նախ պետք է անցնի Թուրքիայով, հետո հասնի մեզ մոտ, բայց ինչպես տեսնում ենք,ոչ մի լուր չկա այդ երկրի օդի աղտոտվածության մասին»:
Հեղինակ` Ինգա Հայրիյան
Հրազդան
Հրազդան
0 коммент.:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.